Կորցնում ենք մայրաքաղաքային արժեքները Երևանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Կարեն Բալյանը:
Բալյանի խոսքով` Երևանը կորցրել է մայրաքաղաքային արժանապատվությունը. «Երևանը նմանվել է ծովափնյա քաղաքների, բայց ծովը չկա: Երևանը չաշխատող քաղաքի կերպար է ստացել: Հրապարակը նսեմացրել ենք, օդանավակայանը, Հրազդան մարզադաշտը…. դատապարտել ենք քանդման: Քաղաքի կենտրոնը կառուցապատվում է բնակելի տներով, վաղը դժվար է լինելու այդտեղ ապրել: Երևանը չլուծվող խնդիրների առաջ է կանգնած, վերածվել է «փարկինգի»»: