Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խորհրդարանական ընդդիմության շարքերում որոշակի փոփոխություններ է տեսնում․ «Արդյունավետ կլիներ, որ քաղաքական ուժերի միջև բանակցություններ սկսվեր: Արտախորհրդարանական ընդդիմության բազմակիությունը հասարակությանը շփոթության մեջ է գցում, կողմնորոշվելը դժվար է: Արտախորհրդրանական ուժերը կարող են համախմբվել: Միավորման դեպքում հետագա քաղաքական պայքարում արտախորհրդարանական ուժերը մեծ շանսեր կունենան»:
Նավասարդյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին, նկատելով, որ միջավայրը նպաստում է, որ հայ-թուրքական գործընթացը ավելի արագ գնա, շահագրգիռ կողմերը շատ են․ «Ընտրություններից հետո Թուրքիայի՝ հարևանների հետ հարաբերությունները կարող են կտրուկ փոխվել: Ցանկացած փուլում մենք կարող ենք լսել Թուրքիայի նախապայմանների մասին»: