Friday, 19 06 2026
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

Հայ-թուրքական հարցն Էրդողանի մեծ առևտրի սեղանին

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ոչ անհայտ Դողու Փերինչեքը Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսել է ՆԱՏՕ-ին երկրի անդամությունը դադարեցնելու ստորագրահավաք: Ըստ նախաձեռնողի, դաշինքին անդամակցությունը չի բխում Թուրքիայի շահից: Դողու Փերինչեքի գլխավորած ուժը խորհրդարանական կուսակցություն չէ, սակայն նախաձեռնությունն այդուհանդերձ արժանի է ուշադրության, քանի որ էրդողանյան Թոււրքիայում այդպիսի ձեռնարկները հազիվ թե լինեն պատահական, առավել ևս ՆԱՏՕ մադրիդյան Վեհաժողովից հետո, որտեղ դաշինքը խոսում էր նոր անվտանգային ռազմավարության մասին՝ գլխավոր սպառնալիք դիտարկելով Ռուսաստանը:

Մադրիդյան վեհաժողովն իհարկե ավելի շատ աչքի ընկավ ոչ այնքան այդ ռազմավարության մասին խոսակցությամբ, որքան հենց Թուրքիայով, ավելի կոնկրետ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Անկարայի վետոյի հաղթահարումով, որ տեղի ունեցավ Վեհաժողովի շեմին քննարկմանը՝ Էրդողանը, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Մինչ այդ, գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ կարևոր անդամ ու դաշնակիցն է և Սկանդինավիայի երկու երկրների անդամակցության հարցում դրա բարձրաձայնած մտահոգությունները ունեն գոյության իրավունք և պետք է քննարկվեն: Մադրիդյան Վեհաժողովից առաջ տեղի ունեցած քննարկումից բացի, Էրդողանը նաև հանդիպեց ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Թուրքիային համոզեցին, ճնշեցին, թե նրա որոշակի պայմաններ կատարեցին, բարդ է ասել, բայց նա հանեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վետոն: Դրանից հետո սակայն, երկու սկանդինավյան երկրները հայտնեցին, որ իրենք չեն զիջել Թուրքիայի պահանջներին՝ մասնավորապես Քրդական բանվորական կուսակցության և Էրդողանի այլ քաղաքական հակառակորդների հետ կապ ունեցող անձանց արտահանձնելու վերաբերյալ, որոնք ապաստանել են Շվեդիայում և Ֆինլանդիայում: Մինչդեռ Էրդողանը հայտարարում էր, որ Շվեդիան ու Ֆինլանդիան բավարարել են իր պայմանները: Ահա այդ ֆոնին Թուրքիայում նախաձեռնվում է ՆԱՏՕ անդամությունը դադարեցնելու ստորագրահավաք: Այստեղ իհարկե ինտրիգն այն է, թե ինչպես է վերաբերում դրան Էրրդողանը և նա կփորձի կուլիսներում խթանե՞լ այդ գործընթացը՝ ՆԱՏՕ հետ հետագա առևտրի թանկացման համար, թե՞ հակառակը՝ այն օգտագործել Ռուսաստանի հետ առևտրի համար:

Կասկած չկա, որ Անկարան ձգտելու է առավելագույնին՝ հաջող առևտուր երկու ուղղությամբ էլ: Չի բացառվում իհարկե, որ «առևտրային թիրախը» նաև Հունաստանի հետ խնդիրն է: Բոլոր դեպքերում, Անկարան թերևս ամենևին մտադիր չէ լքել ՆԱՏՕ-ն, քանի որ այդ հանգամանքը էապես փոխելու է թե Արևմուտքի, թե նաև Ռուսաստանի հետ իր հարաբերության «հաշվեկշիռը»: Այստեղ ուշադրության առարկա է մեկ այլ զուգահեռ հանգամանք՝ հուլիսի 1-ին հայ-թուրքական բանագնացների չորորդ հանդիպումը, որ տեղի ունեցավ Վիեննայում, և դրա ընթացքում արձանագրված առաջին կոնկրետ համաձայնությունները կամ պայմանավորվածությունները՝ աշխատել սեղմ ժամկետում  սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու, ինչպես նաև օդային երկկողմ բեռնափոխադրում սկսելու ուղղությամբ: Իհարկե որևէ կերպ չափագրված չէ, թե ինչ ասել է սեղմ կամ կարճ ժամկետը, սակայն առնվազն այդ իմաստով կա չորս հանդիպումների ընթացքում առաջին կոնկրետ հրապարակումը, ինչը ևս հաջորդում է ՆԱՏՕ մադրիդյան Վեհաժողովին: Մեծ հաշվով, Էրդողանը ներկայումս ունի մի գերխնդիր և դրան են ուղղված թերևս նրա բոլոր գործողությունները՝ 2023 թվականի նախագահի ընտրություն, իշխանության պահպանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում