Տապոռային մոտեցում է․ հասարակությանը պետք էր պատրաստել անկանխիկ գործառնություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Հասարակության հաշվին փող աշխատելը ծնելու է բացասական հետևանքներ․ «Անկանխիկը օրը ցերեկով թալան եմ համարում: Անկանկխիկը ուղիղ հարված է բիզնեսին, որի հետևանքով ունենալու ենք բացասական հետևանքներ»:
Բաղդասարյանը անդրադարձավ նաև փոխարժեքի տատանմանը, նշելով, որ դոլարի կուրսի արհեստական իջեցումը գերատեսչությունների հակակշիռների բացակայության հետևանք է «Մատի ցավը բուժելու փոխարեն ձեռքն ենք կտրում: Դրամի արժևորումը սպանելու է արտահանման ոլորտը»: