Հայաստանի խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի փողոցային՝ «Դիմադրության» շարժումը ավարտվեց այնպես, ինչպես սկսել էր՝ առանց հանրային շոշափելի աջակցության: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ բոլոր իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական համակարգում ճեղք չկա․«Փաստացի ընդդիմության արշավը ձախողվեց: Ընդդիմությունը փակել է երկխոսության մեջ մտնելու հնարավորությունները: Քոչարյանի և Սարգսյանի կողմնակիցներից շատերը տեսնում են, որ նույնիսկ ընտրություններով չեն կարող հաղթել: Ընդդիմությունը շոշափելի արդյունքի չի հասնում»:









































