Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Մի խումբ չեխ խորհրդարանականների պաշտոնապես հանձնվել են Հայաստանի պետական պարգևներ

Հանրապետության տոնի առթիվ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպել է ընդունելություն ի պատիվ Հայաստանի և Չեխիայի միջև գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի: Չեխիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ընդունելության ընթացքում դեսպանը պաշտոնապես հանձնել է Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրման համար չեխ ներկայիս և նախկին մի խումբ խորհրդարանականներին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհված Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն ու մեդալները:

ՀՀ նախագահի՝ 2021թ․ դեկտեմբերի 16-ի ՆՀ-392 հրամանագրով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան ու նախկին սենատոր, Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով՝ տրված ակնառու պետական և հաuարակական-քաղաքական գործունեության, ինչպեu նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության աuպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

Նույն հրամանագրով Պատգամավորների պալատի և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Յիրժի Կոբզան և նախկին պատգամավոր ու Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Մոնիկա Չերվիչկովան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրվել են նախկին սենատորներ Միրոսլավ Նենուտիլը և Զդենկա Համոուսովան։

Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային պարգևները հանձնվեցին Հայաստանի և Չեխիայի խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի՝ նույն օրը Չեխիայի խորհրդարանում կայացած պաշտոնական հանդիպմանը։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանը բարձր են գնահատել Հայաստանի ու Չեխիայի միջև ավանդաբար լավ բարեկամության ու համագործակցության ամրապնդմանն ուղղված պարգևատրվածների գործունեությունը և համամարդկային արժեքների պաշտպանության, այդ թվում՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի և մարդասիրական հարցերի բարձրաձայնման գործում նրանց համառ ջանքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում