Ավստրիացի գիտնականները կարծում են, որ Երկիր մոլորակից 4 հազար լուսատարի հեռավորության վրա գտնվում է ուլտրաամուր նյութից մի մոլորակ, որը շատ նման է ադամանդի: Գիտնականներն ասում են, որ այն առաջացել է մի աստղից, որը կորցրել է արտաքին շերտերը: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Համաձայն այդ տեսության` ուժեղ գրավիտացիան ածխածնային շերտերը վերածել է ադամանդի: Տիեզերական այս մարմինը քաշով գերազանցում է Յուպիտերին, սակայն չափով ավելի փոքր է: Նախնական հաշվարկով` մոլորակը 10 կվինտիլիոն կարատ քաշ ունի:









































