Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Աննա Հակոբյանն այցելել է «Սաբինե» խնամքի կենտրոն և հանդիպել Աղաջանյանների խնամատարի ընտանիքի հետ

Հունիսի 6-7-ը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Լոռու մարզ։ Վանաձորում նա այցելել է «Սաբինե» երեխաների խնամքի կենտրոն, ծանոթացել սոցիալական պայմաններին։ Շահումյան վարչական շրջանում էլ հանդիպել է Աղաջանյանների խնամատարի ընտանիքի հետ։ Աննա Հակոբյանը զրուցել է ընտանիքում բնակվող 3 երեխաների հետ, որոնք պատմել են, թե ինչպես են երեխաներն ապրում իրենց երկրորդ տանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սաբինե» խնամքի կենտրոնի սան 12-ամյա Հովհաննեսի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումն սկսվել է գրկախառնությամբ և շարունակվել խնամքի կենտրոնում շրջայցով։ Աննա Հակոբյանի ձեռքը բռնած՝ փոքրիկ Հովհաննեսը ցույց է տվել իրենց տան ամեն մի անկյունն ու պատմել, թե ինչպես են անցկացնում իրենց առօրյան խնամքի կենտրոնում։ Հովհաննեսն այն 10 սաներից մեկն է, որը մնացել է առանց ծնողական խնամքի և ապրում է «Սաբինե» երեխաների խնամքի կենտրոնում։

«Սաբինե» խնամքի կենտրոնի հյուրերին ուղեկցել են դեպի հյուրասենյակ, որտեղ մի սեղանի շուրջ վարչապետի տիկինն ու երեխաները քննարկել են կրթության կարևորության, լավ մարդ և քաղաքացի դառնալու անհրաժեշտության մասին։

«Սաբինե» ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանը ներկայացրել է իրենց կենտրոնի հնարավորություններն ու երեխաների խնամքի պայմանները։

Ծրագիրն առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդել այն երեխաների համար, որոնք ընտանիքում ապրելու հնարավորություն չունեն։ Նախկինում խնամքի կենտրոնում կարող էին մնալ մինչև 18 տարեկան երեխաները, սակայն «Սաբինե 2» ծրագրի շնորհիվ այժմ այստեղ կարող են ապրել մինչև 21 տարեկան երեխաները։ Խնամքի կենտրոնի սաները հաճախում են դպրոց, օտար լեզուներ սովորում և բարձրագույն կրթություն ստանում։ Սա մի մեծ ընտանիք է՝ 10 երեխայով և 4 մայրիկ-խնամողներով։ Խնամքի կենտրոնում նաև սոցիալական աշխատող և հոգեբան կա։ Կենտրոնը ստեղծվել է 2018 թվականին և ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիա բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագիրը պիլոտային է։

Լոռու մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքով նաև զբաղվում են այլ ընտանիքներ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Շահումյան վարչական շրջան, որտեղ հանդիպել է խնամատար ընտանիքի հետ։ 4 տարի առաջ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի 3 երեխաներ իրենց երկրորդ տունը գտան Աղաջանյանների ընտանիքում։ Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես են իրենց զգում երեխաները և ինչ խնդիրներ ունեն։ Վարչապետի տիկինն ու երեխաները պայմանավորվել են Լոռու մարզում ճամբար կազմակերպել և ամառային իրենց հանգիստն անցկացնել ակտիվ կենսակերպով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում