Ֆրանսիան հանդես է գալիս ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակման օգտին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Մակրոնի՝ ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է շարունակվեն այն ֆորմատով, որը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի և ռուսական զորքերի դուրս բերմանը։ Ֆրանսիայի նախագահը նաև շեշտել է, որ բանակցությունները թույլ կտան վերականգնել խաղաղությունը Ուկրաինայում։
Մակրոնը Ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Եվրոպայի համար առաջնահերթ երկու խնդիր է նշել՝ անվտանգության երաշխիքների տրամադրում և Ուկրաինայի վերականգնման աջակցություն։ Ըստ Մակրոնի ԵՄ-ն այս ուղղություններով պետք է աշխատի բոլոր գործընկերների հետ։