Կալիֆոռնիայի դաշնային կառավարությունը սկսել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող հսկայական առանձնատան բռնագանձման գործընթացը։
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ շքեղ անշարժ գույքը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ստացված եկամուտներով»։
Խաչատրյաններին պատկանող գույքը գտնվում է Հոլմբի Հիլզում, առանձնատան տարածքը ավելի քան 3 հազար քառակուսի մետր է։ Ըստ ամերիկյան պաշտոնական աղբյուրների՝ առանձնատունը 2011 թվականին 14,4 միլիոն դոլարով ձեռք է բերվել Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից, այժմ այն վաճառվում է 63,5 միլիոն դոլարով։
64-ամյա նախկին նախարարը մեղադրյալ է հեղափոխությունից հետո հարուցված խոշորագույն կոռուպցիոն գործերից մեկով, որը 9 տարբեր դրվագներ է պարունակում։ Ըստ մեղադրող կողմի, պետությանը Խաչատրյանի պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։ Կոռուպցիոն քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Որդիներն ու եղբորորդիներից մեկը հետախուզման մեջ են։
Թե ի՞նչ միջոցներով, ի՞նչ տարբերակով էր հնարավոր այդքան գումար դուրս բերել, երկրից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արտաշես Խալաթյանը բացատրեց, որ ընթացակարգի համաձայն, գործարքների վերահսկման հիմնական պատասխանատուն Կենտրոնական բանկն է, նրա ենթակայության տակ գործող ֆինանսական դիտարկումների կենտրոնը․ «Այն միջազգային կազմակերպությունների պահանջով ստեղծված մարմին է, հանդիսանում է ֆինանսական հետախուզության մարմին և վերահսկում է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների դրամական շարժը։ Այսինքն՝ Ֆինասական դիտարկումների կենտրոնն ունի հասանեիություն ցանկացած գործարքի նկատմամբ, որը կատարվում է անկանխիկ։ Բանկերը պարտավոր են ցանկացած կասկածելի գործարք, ինչպես նաև հինգ միլիոն դրամը գերազանցող ցանկացած գործարքի վերաբերյալ ուղիղ տեղեկատվություն հաղորդել Կենտրոնական բանի համապատասխան ստորաբաժանումներին»։
Խալաթյանի խոսքերով, ըստ էության, կոնկրետ Կենտրոնական բանկի լիազորությունների տիրույթում է գտնվում տվյալ հարցի պատասխանը՝ թե ինչպես է այդ գումարը դուրս եկել Հայաստանից․ «Բայց կարող է այն նաև Հայաստանից դուրս եկած չլինի, հնարավոր է գործ ունենք ինչ-որ օֆշորային սխեմաների հետ։ Հնարավոր է Գագիկ Խաչատրյանը այլ երկրներում հաշիվներ ունենար ու կոնկրետ այդ գործարքի հետ կապված գումարի հետ Հայաստանն առհասարակ առնչություն չունենար։ Դա արդեն կոնկրետ քննությունը պետք է ցույց տա։ Իսկ եթե Հայաստանից է դուրս եկել, ուրեմն միարժեքորեն այդ գումարի դուրս գալու պատասխանատուն Կենտրոնական բանկն է»,-ընդգծեց նա։
Այս պարագայում պետությունը կարո՞ղ է Կենտրոանական բանկին հարցադրում անել, հարցին պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Բոլոր պարագաներում կարող է հարցադրում անել։ Այստեղ նաև պետք է կոնկրետ մյուս՝ երկրորդ բանկի պատասխանատվության հարցն էլ բարձրացվի։ Բանկն էլ կարող է Կենտրոանական բանկին չի տեղեկացրել այդ գործարքի մասին, այսինքն պարտակել է այն։ Հետևաբար Կենտրոնական բանկը հասանելիություն չի ունեցել գործարքին, տեղյակ չի եղել ու առ այսօր էլ տեղյակ չէ այդ գործարքի մասին։ Բանկը որպես հաշվետու մարմին, եթե գործարքը պարտակում է, այն կարող է հանցավորության, փողերի լվացման տարրեր պարունակել։ Այս դեպքում անգամ արդեն կոնկրետ բանկի ղեկավարության պատասխանատվության հարցը կարող է բարձրացվել։ Բայց քանի որ ընդհանրապես Կենտրոնական բանկն է կառավարության ֆինանսական գործակալն ու ամբողջ դրամաշրջանառության կարգավորումը ֆինանսական վերահսկողության իրակացման մարմինն է իրականացնում, բնականաբար կարգավորիչ մարմինը տվյալ Կենտրոնական բանկն է։ Ես չեմ շտապում որևէ կանխակալ կարծիք հայտնել։ Սա մի շղթա է, որտեղ մեծ դերակատարություն ունի այն մարդը, որի հաշվից այդ գումարը ելքագրվել է։Եվ եթե համապատասխան բանկը չի հաղորդել այդ գործարքի մասին, ապա այստեղ կարող է Կենտրոնական բանկի խնդիրը չլինել»։
Ըստ Խալաթյանի՝ հնարավոր է տարբեր ֆինասնական սխեմաներ տեղի ունեցած լինեն․ «Այդ գումարների ելքագրումն առանձին քննության թեմա է։ Կրկնում եմ՝ անգամ հնարավոր է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը շրջանցած լինեին օֆշորային և այլ սխեմաներով»։
Մեր հաջորդ հարցին՝ բռնագանձված գույքի հետ կապված Հայաստանը որևէ պահանջ կարո՞ղ է ներկայացնել, Խալաթյանը պատասխանեց․ «Որքան ես եմ պատկերացնում, եթե բռնագանձումը տեղի է ունենում Կալիֆորնիայում՝ այստեղ հավանականությունը քիչ է, որ Հայաստանը կարող է որևէ օգուտ ստանալ՝ այսինքն այդ գումարները հետ վերադարձվեն Հայաստան։ Խոսքը կոնկրետ Կալիֆորնիայում ձեռք բերված ապօրինի գույքի մասին է և այս պարագայում որևէ երկրի պաշտոնատար անձ լինելը, չի նշանակում, որ այդ գումարները կվերադարձվեն մեր պետություն։ Այստեղ նաև դիվանագիտական աշխատանքի կարիք կա, որտեղ կարևոր է ԱՄՆ-Հայաստան կոմունիկացիան, իսկ զուտ տրամաբանորեն խոսքն այստեղ Հայաստանին ընդհանրապես չի վերաբերում»։
Մեր զրուցակցի խոսքերով՝ եթե գործարքը կնքվել է ԱՄՆ-ում , այդ գործարքի հետ կապված ցանկացած հարց շոշափելու է ԱՄՆ-ն․ «Եվ քանի որ դաշնային պետության հետ գործ ունենք՝ տվյալ դեպքում կոնկրետ Կալիֆոռնիայի նահանգը։ Բացի այն, որ մենք գործ ունենք նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի կողմից իրականացված թալանի հետ, այդքանից ավել հարցը չի կարող կարող հասնել։ Այսինքն՝ գումարի վերադարձ և այլն չի լինի։ Սա ոչ թե գումար է, այլ գումար, որը վերածվել է գույքի և որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգում։ Հետևաբար այստեղ հարցն ամբողջությամբ ներամերիկյան տիրությում է գտնվում»,-եզրափակեց նա։