Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Ինչու է հանվում պղնձի խտանյութի արտահանման տուրքը. Քանի տոկոս շահութաբերության դեպքում ավելի շատ հարկ կվճարեն

Երեկ կառավարության նիստին պարզ դարձավ, որ Պղնձի խտանյութի արտահանման պետական տուրքը հանվում է։ Առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը և ռոյալթիի համակարգը վերանայել, պետական տուրքերի փոխարեն կիրառել ռոյալթիների նոր՝ հավելյալ բաղադրիչ, որը կիրառվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցում են որոշակի շեմը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ  սահմանված պետական տուրքերի մեծությունը կախված չէ մետաղների գների փոփոխություններից: Դրանց հնարավոր նվազեցման դեպքում, երբ կազմակերպությունների շահույթները կնվազեն, կարող են վճարունակության ռիսկեր առաջանալ այդ կազմակերպությունների համար, իսկ հետագա գների ավելացման դեպքում ավելի բարձր շահույթներից, տուրքերից հավելյալ եկամուտներ չեն ստացվի, քանի որ տուրքերը հաշվարկվում են արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա: Պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանքարդյունաբերության կազմակերպություններում կատարվող ծախսերի հնարավոր փոփոխությունները, հետևաբար նաև՝ տնտեսական գործունեության շահութաբերության աստիճանի փոփոխությունը։

Այս առնչությամբ, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հաշվի առնելով, որ վերջին շրջանում պղնձի գները բավականին մեծ չափով աճել էին ու հասել պատմականորեն բավականին բարձր մակարդակի, և պղնձի խտանյութ արտադրող ու արտահանող ընկերությունների հասույթներն ավելացել էին, նախորդ տարի կառավարության առաջարկով Ազգային ժողովը պղնձի խտանյութի արտահանման համար տուրքի չափ սահմանեց: Նպատակը այն էր, որ եթե պղնձի միջազգային գների բարձրացման արդյունքում ընկերություններն ունեն գերշահույթներ, ապա ճիշտ կլինի արտահանման համար տուրք սահմանել, որպեսզի հավելյալ միջոցները, որ ստանում են հանքարդյունաբերողները, մի քիչ ավելի արդարացի բաշխվի հասարակության և ընկերությունների միջև, այսինքն հասարակությունը՝ ընդերքի իրական տերը, այդ ավելացված շահույթից ավելի շատ մասնաբաժին ունենա»:

Թունյանի խոսքով, սակայն, տուրքի մեխանիզմը ինքն իրենով որոշակի խնդիրներ էր ստեղծում այն առումով, որ եթե ֆիքսված պետական տուրք է սահմանվում, դա հաշվի չի առնում ընկերությունների շահութաբերության մակարդակը. «Այսինքն և շահութով, և վնասով աշխատող ընկերությունները միևնույն չափի լրացուցիչ ֆինանսական բեռի տակ էին ընկնում: Երկրորդը, տվյալ տուրքը հաշվի չէր առնում պղնձի պարունակությունը տարբեր հանքերում: Այսինքն կա ընկերություն, որի պղնձի հանքանյութում պղնձի պարունակությունը շատ է, կա, որ քիչ է, այսինքն անհավասար ֆինանսական բեռ էր առաջանում:  Դեռևս պղնձի խտանյութի արտահանման պետական տուրք սահմանելու ժամանակ մենք նշել էինք, որ սա ժամանակավոր է և կգործի մինչև մենք ռոյալթիների հարկման համակարգը կփոխենք:

Հիմա երկար քննարկումներից հետո, որոնց մասնակցել են թե ընկերությունների ներկայացուցիչները, թե ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորները, որոշվել է առաջարկել ռոյալթիի նոր համակարգ, որտեղ պայմանական ասած, դնում ենք երրորդ բաղադրիչ՝ որոշակի շեմից բարձր շահութաբերությունը: Այսինքն եթե համարում ենք, որ ընկերությունն ունի 10 տոկոսից ավելի շահութաբերություն, ապա այդ 10 տոկոսից շատ շահութաբերության համար ինքն ավելի շատ հարկ է վճարելու, ռոյալթի է վճարելու պետությանը:

Օրենքի ընդունումից  հետո արտահանման տուրքը կվերանա: Այսինքն սրա հետևանքով, եթե ընկերությունները կաշխատեն մինչև 10 տոկոս շահութաբերության մակարդակում, իրենց հարկային բեռը չի ավելանա ու կլինի այնքան, ինչ եղել է մինչև արտահանման տուրքի ընդունումը: Իսկ եթե իրենց մոտ պղնձի գների աճի հետևանքով շահութաբերությունը նույնպես կաճի, իրենք մի քիչ ավելի շատ գումար կվճարեն: Սա կկարգավորի այս դաշտը»,-հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը:

Բաբկեն Թունյանը նաև նկատեց, որ այստեղ շատ կարևոր հանգամանք է երկարաժամկետությունն ու կանխատեսելիությունը. «Այսինքն մենք ուզում ենք մշակել մի լուծում, որը բավականին երկար ժամանակ չի փոխվի: Այդ ոլորտի տնտեսվարողները մի քանի տարիների կտրվածքով կիմանան, որ խաղի կանոնները սրանք և և իրենց պլանավորման մեջ ավելի վստահ կլինեն: Բնականաբար, տնտեսվարողների կողմից լինելու են առաջարկներ, դիտարկումներ, դժգոհություններ, մենք լրացուցիչ կքննարկենք, եթե հարկ լինի, կառավարության առաջարկած շրջանակում ճշգրտումներ կլինեն: Կգա ԱԺ, ավելի առարկայական կքննարկենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում