«Ռոսավիացիա»-ն 12-րդ անգամ երկարացրել Է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններ, որոնք փակվել են փետրվարի 24-ից:
Այս անգամ սահմանափակումները երկարացվել են մինչեւ մայիսի 13-ը Մոսկվայի ժամանակով ժամը 04:45-ը: Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին:
Ուղեւորներին հանձնարարվում Է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով:
Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








































