ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, թե կարեւոր Է համարում, որպեսզի քայլեր ձեռնարկվեն՝ բարդացնելու Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա, քանի որ դրանք, մասնավորապես, անհրաժեշտ են պաշտպանության ոլորտում արտադրության համար: «Կիսահաղորդիչները մասնավորապես կարեւոր են պաշտպանության ոլորտում արտադրության հնարավորությունների համար:
Ուստի մենք գործում ենք այնպես, որպեսզի Ռուսաստանը դրանից օգտվելու դժվարություններ ունենա»,-ասել Է Բայդենը՝ մայիսի 3-ին հանդես գալով Ալաբամայի նահանգի Javelin-ի արտադրության գործարանում: Նա հավելել Է, թե հարկավոր Է, որպեսզի ԱՄՆ-ը ներդրումներ անի կիսահաղորդիչների արտադրության ոլորտում եւ վերադարձնի իր առաջնությունն այդ ոլորտում, քանի որ ԱՄՆ-ը հանգուցային դեր Է խաղում բազմաթիվ բնագավառներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: