Եվրամիությունը պլանվորում Է ստեղծել հատուկ հիմնադրամ՝ նախատեսված Ուկրաինայի վերականգնման գործընթացի ֆինանսավորման համար: Ապրիլի 19-ին այդ մասին, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հիմնադրամի խնդիրը կլինի «ներդրումների եւ բարենորոգումների ֆինանսավորումը՝ Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցմամբ»: Գործակալությունը չի ճշտում, թե ինչ գումար կպահանջվի ծրագրի իրականացման համար, սակայն չի բացառում, որ խոսքը կարող Է վերաբերել «հարյուրավոր միլիարդ եվրոների (առաջիկա) տասնամյակների ընթացքում»:
Նշվում Է, որ հետագա մի քանի շաբաթվա ընթացքում այդ հարցն ակտիվորեն կքննարկվի պատասխանատու անձանց կողմից Բրյուսելում եւՎաշինգտոնում, որտեղ պլանավորվում Է որոշել Կիեւին ֆինանսական աջակցություն ցույց տալու եւ միջոցների ծախսման վերահսկողության եղանակները, որպեսզի դրանք չօգտագործվեն ոչ նպատակային , հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































