Soccer.ru-ի փոխանցմամբ՝ գերմանական «Շալկե» ակումբի իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է ընդունել Մախաչկալայի «Անժի»-ի առաջարկը։
Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում լավագույն ռմբարկուն դեռ մեկ տարվա պայմանագիր ունի գերմանական ակումբի հետ, սակայն դա չի կարող խանգարել նրա տեղափոխությանը։
Չի բացառվում, որ այս գործարքը կայանա առաջիկա երեք օրերին։
Հիշեցնենք, որ 1994-2010 թվականներին Ռաուլը հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում։ «Արքայական» ակումբի կազմում անցկացրած 741 հանդիպումներում Ռաուլը դարձել է 323 գոլի հեղինակ։ 1996-2006 թվականներին Ռաուլը Իսպանիայի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 102 խաղ և խփել 44 գնդակ։









































