Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը քննության կառնի Սիրիայում մարդու իրավունքների խախտման դեպքերը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր կոմիսար Նավանետհեմ Փիլլեյը հայտարարել էր, որ Սիրիայում վերջին 5 ամիսների ընթացքում սպանվել է առնվազն 2200 մարդ, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն արտահայտել էր իր մտահոգությունն այն փաստի առթիվ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախկինում հայտարարել էր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն իր խոստումը չէր կատարել: