Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բախվել էին BMW, Kia Forte, Volkswagen, ГАЗ 3110 մակնիշի և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկային:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: