Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռու մարզում. մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել

2021 թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գործուղված դասընթացավարը ընտրությունների մասնագիտական դասընթաց և որակավորման ստուգարքներ անցկացնելու շրջանակներումը կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ է ներառել 4 անձի կողմից իր վարած դասընթացին մասնակցելու, հարցաթերթիկ լրացնելու և դրական գնահատական ստանալու մասին: Դրանց հիման վրա վերջիններս իրավունք են ստացել հանդիսանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Մինչդեռ, նախաքննությամբ հաստատվել է, որ հիշյալ 4 անձինք դասընթացին և որակավորման ստուգարքին չեն մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում գտնվել են Երևան քաղաքում:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական, սակայն դրա հիման վրա որևէ անգամ չեն ընդգրկվել հանձնաժողովի կազ­մում:

Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ թեև դասընթացավարի գործողությունները ձևականորեն պարունակել են փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշներ, սակայն այդ արարքը լուրջ հանրային վտանգավորություն չի ներկայացրել, քանի որ որպես հետևանք հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, հիշյալ անձինք որևէ անգամ չեն ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում:

Բացի այդ, քննությամբ տվյալներ չեն ստացվել նաև այդ 4 անձանց կողմից ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ կեղծելու կապակցությամբ դասընթացավարին օժանդակելու վերաբերյալ:

Ելնելով դրանից՝ կայացվել է վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում:

Այդուհանդերձ քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված դասընթացի կազմակերպման և անցկացման գործընթացում տեղ են գտել ակնհայտ թերություններ և բացթողումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել որակավորման վկայական ստանալու համար կազմակերպված դասընթաց անցկացնելու և ստուգարք ընդունելու կարգը, առերևույթ կատարվել է փաստաթղթին կեղծիք:

Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հաշվի առնելով ընտրական գործընթացների օրինականության ապահովման՝ պետության և հասարակության համար բացառիկ կարևորությունը՝ մարզի դատախազն առաջարկել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների և որակավորման ստուգարքներ ընդունելու գործընթացը սահմանված կարգին համապատասխան և վերահսկողության պայմաններում իրականացնելու, դրանց չմասնակցելու պայմաններում անձանց կողմից որակավորման վկայական ստանալու հնարավորությունը բացառելուն ուղղված մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում