Կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետևանքով Ֆրանսիայում առաջիկայում օրական կարող է գրանցվել կորոնավիրուսի 100 հազար նոր դեպք:
Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը՝ նշելով, որ դեռևս սահմանափակումներ մտցնելու ծրագիր չունեն:
Նա տեղեկացրել է, որ իրենց նպատակն է նվազեցնել վարակվածների շրջանում ծանր դեպքերը՝ այդպիսով չծանրաբեռնելով հիվանդանոցները: «Այդ պատճառով էլ ցանկանում ենք արագ բուստերային ներարկումներ անել»,- տեղեկացրել է նախարարը:
Ֆրանսիայում գրանցվում է կորոնավիրուսի օրական շուրջ 70 հազար դեպք: Վերանի խոսքով՝ արդեն հունվարին օմիկրոն շատմը դոմինանտ է լինելու երկրում:
Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 94 հազար 913 մարդ:









































