Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Էրդողանի կուսակցությունը վերջակետ է դրել Գյուլի պաշտոնավարության ժամկետի շուրջ բանավեճին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե 2007 թվականին երկրի նախագահ ընտրված Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարության ժամկետը կազմում է 5 տարի։

Սա անհանգստացրել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ), որի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուսթաֆա Էլիթաշը պարզբանում է մտցրել տվյալ հարցում.

«Նախագահի պաշտոնավարության ժամկետի շուրջ սահմանդրական ուղղման միջոցով այդ ժամկետը 7 տարվանից նվազել է մինչև 5 տարվա։ Սակայն այս ուղղումը պետք է գործի հաջորդ նախագահի համար։ Այսինքն, Գյուլը պետք է պաշտոնավարի 7 տարի (մինչև 2014 թվականը)։ Նախագահը պետության, 74 միլիոնի ներկայացուցիչն է»։

Էրիթաշը հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների լիազորության ժամկետը համապատասխան սահմանադրական ուղղման միջոցով 5 տարուց նվազեցվել է 4-ի։

Հիշեցնենք, որ այս խառնաշփոթության սկիզբը դրվել է 2007 թվականի մայիսի սկզբին, երբ Գյուլը փորձում էր նախագահ ընտրվել, սակայն այդ ժամանակ դա նրան չհաջողվեց, ինչը թուրքական խորհրդարանի ցրման ու վաղաժամ ընտրությունների նշանակման պատճառ դարձավ (եթե թուրքական խորհրդարանը մեկ ամսվա ընթացքում չի կարողանում նախագահ ընտրել, ապա այն ցրվում է):

2007 թվականի մայիսի 10-ին թուրքական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատեց Սահմանադրական ուղղումները, ըստ որոնց` նախագահն այսուհետ ընտրվելո էր ոչ թե խորհրդարանականների, այլ` ժողովրդի կողմից «5+5» տարբերակով. 5 տարի ժամկետով` ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Մինչ այդ նախագահը 4 փուլով ընտրվում էր խորհրդարանի կողմից 7 տարի ժամկետով, իսկ մեջլիսի կազմը` հանրաքվեի միջոցով 5 տարին մեկ:

Օրենսդիր ժողովի իրավասությունները տվյալ պահին 5 տարվա փոխարեն նվազեցին մեկ տարով ու կազմեցին 4 տարի: Սակայն այն ժամանակ Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը վետո դրեց այդ ուղղումների վրա՝ գտնելով, որ դրա ժամանակը չէ:

Եվ ահա 2007 թվականի հուլիսի 22-ի վաղաժամ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի համոզիչ (46.7 տոկոս) հաղթանակից ու օգոստոսի 28-ին՝ երրորդ փուլում, թուրքական խորհրդարանի կողմից Գյուլի նախագահ ընտրվելուց (հնարավոր 448 քվեից 339 քվե) հետո` հոկտեմբերի 21-ին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական ուղղումների հանրաքվե, որի արդյունքներով էլ հաստատվեցին վերոնշյալ սահմանադրական ուղղումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում