Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատասխանել է ոչ վաղ անցյալում Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադիի հակաադրբեջանական հայտարարությանը վերաբերող բողոքի նոտային։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլաևը։ Վերջինս նշել է, որ ներկայումս ադրբեջանական կողմն ուսումնասիրում է իրանական կողմի պատասխանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը Բաքվում Իրանի դեսպան Բահրամիին օգոստոսի 11-ին բողոքի նոտա էր հղել։









































