«Առաջին լրատվական»-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով Երևանի Զաքյան 4 շենքի մերձակայքում օգոստոսի 2-ին հրազենային կրակոցներից մահացած Ռուսաստանի քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի զինվորի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբայրը՝ Վահրամ Մարգարյանը, ով երեկ ժամը 23-ից հետո բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ երեկ ուշ երեկոյան խուզարկություն է տեղի ունեցել 1979թ. ծնված Վահրամ Մարգարյանի Երևանի Լենինգրադյան փողոցի վրա գտնվող բնակարանում։
Ոստիկանության ՔՀԲ աշխատակիցները խուզարկությամբ Մարգարյանի բնակարանից հայտնաբերել են F1 տիպի նռնակ պայթուցիչով և մեկ նռնակի պայթուցիչ։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն։









































