Friday, 19 06 2026
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

Վարչապետ Փաշինյանը պետք է վերջ դնի այսպիսի հանդիպումներին և վերջիվերջո իր հայացքը գցի Արևմուտքի կողմը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

-Պարոն Առաքելյան, հետևո՞ւմ եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Ազատագրական շարժում է մեկնարկել, պահանջում են վարչապետ Փաշինյանին ներկայացնել, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, սակայն նորից հանրային մոբիլիզացիա չկա։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

-Հայաստանում այսօր գոյություն ունի երկու ընդդիմադիր գաղափար՝ ռուսամետ և արևմտամետ։ Առաջինը մեզ ուզում է քաշել դեպի անցյալ և նույնիսկ պատրաստ է Հայաստանը միացնել Ռուսաստանին, այսինքն՝ դարձնել Հայաստանը Ռուսաստանի մի գավառ։ Երկրորդը՝ փորձում է Հայաստանը տանել դեպի ապագա, որը շատերի համար պարզ չի բնորոշվում, որովհետև այդ ապագայում մենք պետք է շատ լուրջ ձևափոխումներ ապրենք և որակապես մեր երկիրը դարձնենք մեկ այլ պետություն, ավելի զարգացած, ավելի կայուն, որպեսզի մեզ ընդունեն եվրոպական երկրների ընտանիք։ Իհարկե, սա շատ դժվար ճանապարհ է, բայց, իմ  համոզմամբ, մենք այլընտրանք չունենք, քանի որ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչի հանգեցրեց մեր՝ 30 տարվա ռուսամետ պրպտումները, և  այսօր ամեն մի օրը, ժամը, որ մենք գտնվում ենք Ռուսաստանի հովանավորության տակ, վտանգ է, սպառնալիք։ Վերջերս ես Հայաստանում էի, և վստահաբար կարող եմ ասել, որ հայաստանցիների գերակշիռ մասը դա շատ լավ գիտակցում է և պատրաստ է նրան, որ Հայաստանն այլ ուղի ընտրի և այլ ճանապարհով գնա։ Կարծում եմ՝ ժողովրդական կարծիքը մոտ ապագայում ինչ-որ կերպ ձևավորվելու է։

-Հանրությունը թեև  անորոշության մեջ է, սակայն չի համախմբվում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է պատճառը, գոյություն ունեցող անվաստահությո՞ւնն է պատճառը։

-Այո՛, համաձայն եմ, կա վստահության խնդիր, կա նաև չիմացության խնդիր, քանի որ շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում մտնել Եվրոպայի և Միացյալ Նահանգների, այսպես ասած, «անձրևանոցի» տակ։ Ռուսամետ քարոզչությունը տարիներ շարունակ հայաստանցիներին նկարագրել է Եվրոպան իբրև մի շատ թույլ կառույց, որը լեփ-լեցուն է միասեռականներով, որոնք առավոտվանից երեկո շքերթներ են կազմակերպում Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Նման քարոզչությունը զուրկ է իրականությունից։ Այսօր ԵՄ-ն աշխարհի ամենահզոր միջպետական կառույցն է, որի մեջ մտնում են երկրագնդի ամենահարուստ և ամենակայուն պետությունները, որտեղ ժողովրդավարություն է, խոսքի ազատություն և բարեկեցիկ ապրելակերպ։ Հիշում եմ, որ երբ Հայաստանին մտցնում էին կամ ստիպում էին մտնել ԵԱՏՄ, քարոզում էին, որ Հայաստանի համար կբացվի 200 միլիոնանոց առևտրային շուկա, որտեղ Հայաստանից դուրս եկող ապրանքները շատ լավ կվաճառվեն, ինչը փաստացիորեն չիրականացավ։ Ուզում եմ հիշեցնել, որ նույն Եվրոպայում կա կես միլիարդանոց շատ հարուստ շուկա, որտեղ Հայաստանը և հայկական ապրանքներն անգամներով ավելի շատ հաջողություն կունենան, քան ռուսական կամ ղազախական խեղճուկրակ շուկաներում։

Բացի դրանից, մեր երիտասարդությունը հնարավորություն կստանա սովորել և կրթություն ստանալ եվրոպական բուհերում, իսկ մեր արհեստավորներն էլ հնարավորություն կունենան ժամանակ առ ժամանակ գնալ Եվրոպայում գումար վաստակելու այնպես, ինչպես դա այսօր անում են Վրաստանը, Ուկրաինան և այլ երկրները։ Այո՛, այսօր Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն, բայց ոչ ռուս-թուրքական տանդեմի տակ։

-Քաղաքական ուժերի գերակշիռ մասը հակառուսական որևէ հայտարարություն չի անում, անգամ այն դեպքում, երբ Ռուսաստանը հակահայկական քաղաքականություն է իրականացնում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

-Չի կարելի ասել, որ Հայաստանում այսօր չկան հակակրեմլյան ուժեր, գոյություն ունեն Տիգրան Խզմալյանի ղեկավարած Եվրոպական կուսակցությունը, բևեռը, որոնք անդադար զբաղվում են եվրոպամետ քարոզչությամբ, տարբեր ցույցեր և միջոցառումներ են կազմակերպում և փորձում են մարդկանց բացատրել այն հնարավորությունները և այն ապագան, որը մեզ կարող է շնորհել Արևմուտքը։ Ուրիշ հարց է, որ այսօր այդ ուժերը Հայաստանում չունեն այն շռայլ ֆինանսավորումը, որը ունեն քոչարյանականները և այլ ռուսամետ կազմակերպությունները։ Համոզված եմ, որ չնայած դրան, կարճ ժամանակահատվածում ժողովրդի կողմից այդ ուժերը զանգվածային ճանաչում ձեռք կբերեն և սատարում կունենան, և որքան շուտ դա տեղի կունենա, այնքան լավ մեր երկրի համար։

-Վաղը Սոչիում  կհանդիպեն Փաշինյանը, Պուտինը և Ալիևը։ Ի՞նչ սպասելիքներ ունեք, ցանկացած այսպիսի հանդիպման դեպքում ինչպիսի՞ վտանգներ եք տեսնում։

-Որևէ լավ ակնկալիք ես այդ հանդիպումից չունեմ, քանի որ հասկանում եմ, որ ռուս-թուրքական ալյանսը հերթական անգամ փորձելու է Հայաստանին ծնկի բերել և պարտադրել իրենց գրված նախագծի կատարումը։ Ես առավել քան համոզված եմ, որ Հայաստանի այսօրվա խնդիրները կարող են լուծվել միմիայն Մինսկի խմբի ձևաչափում, որտեղ ներկայացված են Միացյալ Նահանգները և Ֆրանսիան և Ռուսաստանը։ Ընդհանրապես ես համոզված եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը երբեք Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները օդ չէին բարձրացնի և լայնածավալ պատերազմ չէին սկսի՝ նախապես Ռուսաստանի հետ պայմանավորվածության չգալով, և այժմ էլ իրենց մեջ պայմանավորվածություն կա՝ ինչպես անել, որ Հայաստանը կատարի այն նախագիծը, որը գրվել է Ալիևի և Պուտինի ձեռքով։ Վարչապետ Փաշինյանը պետք է վերջ դնի այսպիսի հանդիպումներին և վերջիվերջո իր հայացքը գցի Արևմուտքի կողմը, սեղմի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեկնած ձեռքը, այլապես դա մեր երկրին որևէ լավ տեղ չի տանի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում