Պակիստանը մտադիր է տեղական բանկերից վերցնել 300 միլիոն դոլարի վարկ, որպեսզի գազատար կառուցի՝ Իրանից գազ ներկրելու նպատակով, ինչը կթեթևացնի երկրում էներգետիկ ճգնաժամի հետևանքները: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Տեղական պետական ընկերությունները կտրամադրեն մոտ 210 միլիոն դոլար՝ գազատարի կառուցման համար: Կառուցման պատասխանատու Inter State Gas Systems ընկերության նախագահ Մոբին Սոլատն ասել է, որ գազատարի աժեքն է 1.3 միլիարդ դոլար:
Մնացած գումարներն ընկերությունը կփորձի գտնել արտերկրում: Նա մասնավորապես ցանկանում է դիմել Газпром-ին և Չինաստանի նավթային ազգային կորպորացիային՝ գազատարի շինարարությունը ֆինանսավորելու համար նյութական օգնություն ստանալու խնդրանքով:









































