Friday, 19 06 2026
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Հայաստանը պետք է հարցեր ունենա նաև Ռուսաստանին, եթե իսկապես պարտավորություններ էր ստանձնել՝ դրանք չի կատարում

Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա անընդունելի որակելով։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն՝ առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային և անձնագրային հսկողությամբ, այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել ենք», – ընդգծեց վարչապետը՝ շեշտելով՝ սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում և դա հրապարակային հաստատել է նաև Ռուսաստանը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը փորձ է՝ մեղմացնելու այն իրավիճակը, որը ստեղծվել է Գորիս-Կապան ճանապարհին․ «Չեմ կարծում, թե այս հատվածում զարգացումները որևէ առնչություն ունեն այդ պոտենցիալ միջանցքային զարգացումների  հետ։ Պարզապես փորձում են հանրությանը «վաճառել» զարգացումների այն տարբերակը, որն ավելի ձեռնտու է կառավարությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, որ եթե վարչապետը հարցն այդպես է ներկայացնում, բացառելի՞ է, որ վաղն էլ միջանցքի փոխարեն այլ պահանջներ կներկայացնի հակառակորդը, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց․ «Դրա համար նշեցի, որ դա պարզապես արդարացում է, իրավիճակը մեղմացնելու փորձ։ Ադրբեջանն իհարկե դրանից ավելի ուժեղացել է  ու կարողանում է որոշակի գործողություններ իրականացնել, ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ես չեմ բացառում, որ այդպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ նաև այլ ուղղություններով։ Բայց ամեն դեպքում վարչապետի մեկնաբանությունն այդ կապակցությամբ անլուրջ եմ  համարում»։

Տիգրան Գրիգորյանն ասաց, որ ակնհայտ են այն վտանգները, որոնք  կառաջանան Ադրբեջանի կողմից  Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղակայելու  պատճառով․ «Փաստորեն Հայաստանի տարածքում գտնվող որոշ համայնքներ հայտնվում են բավականին բարդ վիճակում։  Մարդկանց  կյանքի իրավունքի, անվտանգության տեսակետից դրանք ահռելի վտանգ են ներկայացնում։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա դրանք դժվար է գնահատել, որովհետև  մենք ինֆորմացիային ամբողջությամբ չենք տիրապետում։ Մենք կարող ենք արձանագրել, որ այն տարածքները, որտեղ հիմա գտնվում են ադրբեջանական զորքերը՝ դեկտեմբերին են զիջվել ՀՀ իշխանությունների կողմից։ Մամուլում կային հրապարակումներ, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել, որով ռուսական կողմը երաշխավորում է, որ Հայաստանը կարող է օգտագործել ճանապարհի այդ հատվածները։ Փաստորեն եթե Ռուսաստանն այդպիսի պարտավորություններ էի ստանձնել, ապա դրանք չի կատարում։ Այստեղ Հայաստանը պետք է հարցեր ունենա նաև  Ռուսաստանին»։

Հնարավո՞ր է Ադրբեջանը նման քայլի գնար առանց Ռուսաստանի  համաձայնության, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Ադրբեջանն այդ տարածքները համարում է իրենը և  նման տարածքներում ինքը բավականին լկտի պահվածք է ցուցաբերում, հաշվի չի նստում Ռուսաստանի ցանկությունների հետ։ Մասնավորապես Արցախում տեսնում ենք, թե ինչպիսի սադրանքների է դիմում, իսկ ռուս խաղաղապահ առաքելությունը միայն հայտարարությունների մակարդակով է կարողանում արձագանքել։ Ռուսաստանը նաև շատ քիչ իրավական հիմքեր ունի այդ հատվածներում ինչ-որ գործողությունների դիմելու համար։ Ռուսաստանի պաշտոնյաների հետ խորհրդատվություն է եղել և այնտեղից ազդակ է եղել, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում  Ռուսաստանը չի կարող աջակցել Հայաստանին այն տարածքներում, որոնք դե յուրե գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում