«74 պատգամավորների ունեցվածքի վերաբերյալ ՀԱԿ-ի հրապարակած տեղեկություններին պատգամավորները կպատասխանեն, որ հանձնել են հավատարմագրային կառավարման»,- նման կանխատեսում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Չի կարելի հավատարմագրային կառավարման որոշմամբ ժխտել սահմանադրական հոդվածը»,-ասաց Բագրատյանը` հիշեցնելով որ ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ: Ընդ որում մի շարք պատգամավորներ սիրում են լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել, որ ունեն այս կամ այն ձեռնարկությունը և զբաղվում են բարեգործությամբ:
Եթե պատգամավորը իր ձեռնարկությունները հանձնում է հավատարմագրային կառավարման, ապա ըստ Բագրատյանի, դա պետք է ամրագրվի փաստաթղթով:
Բագրատյանը նաև նկատեց որ սահմանադրությունը փոխվել է 2005 թվականին` «իրենց օրոք»:









































