Sunday, 21 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները

Կապառոսի ցուցակը․ Լուրջ խնդիր Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ հրապարակեց է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին:Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ։ Կրկին հավաքական է հրավիրվել «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վերջինս տեղ չէր գտել հոկտեմբերին տեղի ունեցած Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին հայտացուցակում։ Հավաքական են վերադարձել նաև պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանն ու Անդրե Չալըշըրը, որոնք նախորդ երկու հանդիպումները բաց էին թողել վնասվածքի պատճառով։

Տևական դադարից հետո հավաքականի հայտացուցակում է արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինս մասնակցել էր ընտրական այս շրջափուլի մեկնարկային երեք հաղթական հանդիպումներին։ Կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով սակայն Բալեկյանը բաց էր թողել վերջին 5 հանդիպումները։ Հանդիպումներ, որոնք մեր հավաքականն ըստ էության անցկացրեց առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի։ Սա կարելի է համարել այդ հանդիպումներում չհաղթելու հիմնական պատճառներից մեկը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն եթե Բալեկյանը նախորդ հանդիպումներին միանար հավաքականին ապա Արգենտինա վերադառնալուն պես պետք է երկու շաբաթ ինքնամեկուսանար։ Ըստ ամենայնի Բալեկյանը չի ցանկացել իր ակումբում զրկվել պրակտիկայից և կորցնել տեղը հիմնական կազմում։ Այս խնդրին կանդրադառնանք ավելի ուշ։ Քանի դեռ մեր հավաքականը տեսական հնարավորություն ունի ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու սխալների ու բացթողումների մասին խոսելը կարծում ենք պատեհ չէ։ Մեր հիմնական խնդիրը Հյուսիսային Մակեդոնիային հաղթել է ինչը վերջին հանդիպումից առաջ տեսական հնարավոր է նույնիսկ իրական հնարավորություն տա պայքարելու երկրորդ տեղի համար։ Ռումինիայի հավաքականը, որը մեկ միավոր ավելին ունի նոյեմբերի 11-ին Բուխարեստում մրցելու Իսլանդիայի հետ։ Եթե Հայաստանը հաղթի Հյուսիսային Մակեդոնիային, իսկ Ռումինան չհաղթի իսլանդացիներին Խոակին Կապառոսի թիմը կվերադառնա երկրորդ հորիզոնական ինչը իրական հնարավորություն կտա պահպանելու դիրքը։ Ինչևէ անդրադառնանք թերևս ամենալուրջ խնդրին։

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճը որակազրկման պատճառով բաց են թողնելու մեր հավաքականի միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսականյանը, Էդուարդ Սպերցյանը և Սարգիս Ադամյանը։ Նշենք, որ Հարոյանն ու Ոսկանյանը կենտրոնական պաշտպաններ են և ընթացիկ շրջափուլում խաղային այս գոտում Կապառոսը հենց նրանց միջոցով էր կառուցում խաղը։ Հիմա Կապառոսի տրամադրության տակ կա թերևս մեկ նոմինալ կենտրոնական պաշտպան ի դեմս Չալըշըրի։ Ցավալի է, որ այս իրավիճակում վնասվածք ունի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը։ Վերջինիս Կապառոսը հրավիրել էր նախորդ հանդիպումներին։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում իսպանացի մասնագետը ստիպված է լինելու եզրային պաշտպաններից մեկին օգտագործել կենտրոնում։ Հավանական է, որ Չալըշըրի հետ կենտրոնում գործի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Ինչ վերաբերվում է խաղային մյուս օղակներին ապա կիսապաշտպանությունում և հարձակման գծում բացը լրացնելը ավելի հեշտ է։ Ի տարբերություն հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների Կապառոսը հավաքական է հրավիրել Բիչախչյանին և «Արարատ-Արմենիայի» հենակետային Անգուլոյին։

Այս ֆուտբոլիստներին Կապառոսը հավանաբար դիտարկում է որպես Ադամյանի և Սպերցյանի փոխարինողներ։ Մեր ընտրանին կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 8-ին՝ անցկացնելով մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում