Մահացել է «Ջեթս» ակումբի հարձակվող Րիք Րայփենը: Հոկեյիստի դին հայտնաբերել են Քրոունս Փասում գտնվող իր տանը: NHL-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` դատաբժշկական քննության արդյունքում պարզվել է, որ 27-ամյա մարզիկի նկատմամբ բռնություն չի գործադրվել:
Ակումբն արդեն իր պաշտոնական կայքում ցավակցել է հոկեիստի հարազատներին. «Խորը կսկիծով հայտնում ենք, որ Րիքը մահացել է: Մենք ցավակցում ենք Րիքի ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին: Նա տաղանդավոր հոկեիստ էր, որ կարող էր հրաշալի մարզական ապագա ունենալ: Մենք կորցրեցինք ոչ միայն խոստումնալից խաղացողի, այլև` հրաշալի մարդու»,- ասվում է ակումբի հայտարարությունում:







































