Թուրքիայում փորձարկվել է METE մինի-հրթիռը, որը նախատեսված է կվադրոկոպտերների, ցամաքային անօդաչու հարթակների և հետևակի զինման համար: Փորձարկումների մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Հաղորդագրության մեջ Դեմիրը նշել է, որ Roketsan ընկերության METE հրթիռը կարող է օգտագործվել որպես հետևակի զենք և լինել անօդաչու մեքենաների զինանոցի մաս։ Այն հաջողությամբ խոցել է ցամաքային թիրախը: Կցված տեսանյութում երևում են նոր հրթիռի փորձարկումները:
40 մմ տրամաչափի հրթիռը նախատեսված է քաղաքային մարտերի համար: METE-ն կարող է հարվածներ հասցնել փոքր ամրություններին, մեքենաներին և հակառակորդի կենդանի ուժին մինչև հազար մետր հեռավորության վրա: Հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով: Արտադրողը պնդում է, որ թիրախից առավելագույն շեղումը չի գերազանցում մեկ մետրը: 500 մմ երկարությամբ հրթիռի քաշը կազմում է 1,2 կիլոգրամ։
https://twitter.com/IsmailDemirSSB/status/1444588335532552192?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1444588335532552192%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F996879.html








































