Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՀՀ-ն և Հնդկաստանը աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պագարը և դեսպանի օգնական Լիլիթ Սիմոնյանը: Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Անդրանիկ Փիլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ ոլորտի տարբեր գործընթացներում համագործակցության շրջանակն ավելի հարստացնելու և ընդլայնելու նպատակով։

«Դեսպան Կիշան Դան Դեվալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես, կարևորվել է համագործակցության ակտիվացումը ՀՀ ԱԻՆ և Հնդկաստանի ներքին գործերի նախարարության միջև՝ կազմակերպելով փոխայցելություններ փորձի փոխանակման նպատակով: Անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հնդկաստանում կազմակերպվող դասընթացներին անդրադառանալիս, նշվել է, որ սկսած 2015 թվականից Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեսպան Կիշան Դան Դեվալն առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և աղետների ռիսկի կանխարգելման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և այցի համար, ինչպես նաև վերահաստատել դրանց արդյունավետ իրականացման կողմերի պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում