Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմն ամեն ինչ կանի Իսպանիայի սուպերգավաթը նվաճելու համար: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Հրաշալի է, որ մենք մասնակցում ենք այս մրցաշարին. դա նշանակում է, որ վերջին մրցաշրջանում մենք ինչ-որ բան նվաճել ենք: Մենք 3 տարի անընդմեջ մասնակցում ենք սուպերգավաթի խաղարկությանը:
Մենք ամբողջական թիմով ընդամենը երկու օր ենք մարզվել, իսկ մադրիդցիները մրցաշրջանի մեկնարկին իդեալական վիճակում են մոտենում: Այդուհանդերձ խաղալու ենք եզրափակիչում, և պարտությունը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնեն, որ Իսպանիայի սուպերգավաթի «Ռեալ»-«Բարսելոն» առաջին խաղը կկայանա հաշված ժամեր անց` օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը՝ ժամը 1:00-ին (Երևանի ժամանակով), պատասխան հանդիպումը 3 օր անց՝ գիշերը, ժամը 2:00-ին: Առաջին հանդիպումը կկայանա «Սանտիագո Բերնաբեու»-ում:








































