Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Իշխանությունների ռեսուրսը

Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ իրենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով գնացող իշխանություններ են: Նրանք հավաստիացնում են, որ ամեն ինչ անում են և անելու են, որպեսզի Հայաստանը դառնա կայացած ժողովրդավարական երկիր: Բնական է, որ այդ հայտարարություններին պետք է հետևեին որոշակի քայլեր, որոնք ի ցույց դնելով` իշխանությունը պետք է փորձեր ամրապնդել, ապացուցել սեփական խոսքերի լրջությունը։

Սակայն շատ հաճախ իշխանությունների կողմից իրականացվում են այնպիսի քայլեր, որոնք առնվազն առաջին հայացքից որևէ կերպ պետք է որ չնպաստեն, այլ հակառակը՝ էապես խաթարեն իշխանությունների այդ PR ծրագիրը: Վերջին նման քայլերից կարող ենք նշել, օրինակ, բիրտ ուժի կիրառմամբ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ձերբակալումը և նույնկերպ իրականացվող Երևան քաղաքի կրպակների ապամոնտաժումը: Հարց է առաջանում` ո՞րն է նման վարքագծի տրամաբանությունը:

Նախ` փորձենք հասկանալ, թե իշխանությունների ինչի՞ն է պետք մոլեռանդ բարեփոխիչի կերպարը: Հնարավոր է, որ իշխանավորներից ոմանք հանգել են այն համոզման, որ իրենց հին կերպարով այլևս հնարավոր չէ պահպանել իշխանությունը: Նրանք հասկացել են կամ նրանց հասկացրել են, որ առաջինը` հիմնականում «արաբական գարնան» հետևանքով, փոխվել է միջազգային հանրության պահվածքը. վերջինս հասկանալ է տալիս, որ առնվազն ակնհայտ բռնապետություններին այլևս չի հանդուրժելու, քանզի դրանք մեծ գլխացավանք են դառնում իր համար: Երկրորդը և, թերևս, ամենակարևորը` հասարակությունում առաջացել է բռնապետական կարգերը չհանդուրժող անհատների մի ստվար հատված, որն ինքնակազմակերպվելու և պայքար մղելու որոշակի հմտություններ ու կարողություններ է ձեռք բերել:

Իհարկե, եթե հասարակության այդ շերտը կազմեր բնակչության գերակշռող մեծամասնությունը, ապա բարեփոխիչի ոչ մի կերպար ի վիճակի չէր լինի լռեցնել հասարակությանը, և վերջինս արդեն վաղուց հաստատած կլիներ իր ուզած կարգերը: Կազմակերպված և պայքարող բացարձակ մեծամասնության դեմ բռնապետությունն ի վիճակի չէ երկար պայքարել:

Հայաստանում չկա այդպիսի բացարձակ մեծամասնություն։ Սակայն այն հանգամանքը, որ գոյություն ունի ինքնակազմակերպված, պայքարող հասարակական զանգված` իշխանություններին ստիպում է անհանգստանալ իրենց իշխանության պահպանման համար։ Բանն այն է, որ հասարակության վերոնշյալ հատվածն իր ակտիվությամբ կարող է հեղինակություն ձեռք բերել հասարակության մնացյալ մասի մոտ, վարակել նրան իր պայքարի ոգով, տանել իր հետևից և այլն։

Ուրեմն տրամաբանական է սպասել, որ իշխանությունները պետք է փորձեին խանձարուրում խեղդել նմանօրինակ երևույթի ի հայտ գալը: Բարեփոխիչի իմիջ ստեղծելը պիտանի է միայն հասարակության համեմատաբար իներտ հատվածի հավանական ակտիվությունը կանխելու համար: Եվ հենց այս տրամաբանության մեջ են մտնում իշխանությունների բարեփոխիչի իմիջի համար արտաքուստ թվացող ոչ դրական գործողությունները: Իշխանությունները մի կողմից ատամ են ցույց տալիս հասարակության այդ հատվածին` հասկացնելով, որ իրենք են իրադրության տերը, մյուս կողմից էլ` շատերի համար հաճո քայլեր անելով, օրինակ` քաղաքն արտաքնապես ավելի բարվոք տեսքի բերելով, փորձում են վաստակել նրանց համակրանքը:

«Գելափի»վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց` հասարակության 75%-ը դրական է վերաբերվում ավտորիտարությամբ հայտնի ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությանը, վկայում են, որ իսկապես հնարավոր է այդօրինակ քայլերով համակրանք շահել։ Այսինքն` հասարակության մի ստվար զանգվածի կողմից կոշտ մեթոդների միջոցով «կարգ ու կանոնի» հաստատումը չի դիտարկվում որպես բացասական երևույթ։ Հավանաբար` հենց այս հանգամանքի վրա են խաղադրույք դրել իշխանությունները։

Իհարկե` չի բացառվում, որ իշխանությունների վերոնշյալ կոշտ քայլերը կարող են և այլ դրդապատճառներ ունենալ: Հնարավոր է, օրինակ, որ Հայաստանում գործում են տարբեր, շատ դեպքերում իրար հակադիր իշխանական ուժեր, որոնցից յուրաքանչյուրն իր չափով վերահսկում և կառավարում է երկրի տարբեր հատվածները, ոլորտները և այլն: Այդ պարագայում, հնարավոր է, որ, օրինակ, «մեղմ» քաղաքականություն վարող խմբին խանգարում են «կոշտ» քաղաքականության կողմնակիցները։ Սակայն եթե այդպես է, ուրեմն պաշտոնական իշխանությունները չեն վերահսկում երկրում առկա իրավիճակը, այսինքն` այդպիսիք, որպես մեկ ամբողջություն, գոյություն չունեն, իսկ դա կնշանակի, որ ՀՀ-ն տապալված պետություն է (failed state): Այդ դեպքում հնարավոր է նաև, որ նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչներից ոչ բոլորն են հաշվետու գերագույն գլխավոր հրամանատարին:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում