Sunday, 21 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

Պայքարի նոր փուլ․ Ինչ խնդիր պետք է լուծի Կապառոսը

«Հանդիպման արդյունքն ամեն ինչ ասում է: Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ մենք չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով նման որակյալ թիմերի դեմ,ովքեր այդքան արագ են ու բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է ավարտվում»- աշխարհի առաջնության ընտրական փուլում Գերմանիայից 6։0 հաշվով կրած պարտությունից հետո ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Մեր ազգային հավաքականը երեկ վատ խաղաց։ Մերոնք ձախողվեցին խաղային բոլոր օղակներում։ Հայաստանի հավաքականը ակնհայտորեն պատրաստ չէր խաղային նման տեմպի և պրեսինգի։ Գերմանացիները մրցակցի կիսադաշտում կիրառելով բարձր պրեսինգ հենց հանդիպման սկզբից շրջափական մեջ վերցրին Հայաստանի հավաքականին։ Երկու արագ գոլ ընդունելուց հետո մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց դուրս գալ այսպես կոչված նոկդաունից։ Կարճ ասած գերմանացիները հենց խաղի սկզբում կոտրեցին մեր խաղային պլանը։ Տեղի ունեցածից հետո նույնիսկ անհրաժեշտություն չկա վերլուծելու մեր ֆուտբոլիստների գործողությունը։

Շտուտգարտում ձախողվեց ողջ թիմը և առանձին խաղացողներին գնահատական տալը կարծում ենք ճիշտ չի լինի։ Պարտությունը պարտություն է և այն չի կարող ունենալ որևէ արդարացում։ Նման հարվածից հետո թերևս անհրաժեշտ է համապատասխան հետևություններ անել և շարժվել առաջ։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը շարունակվում է և սեպտեմբերի 8-ին կայանալի Լիխտենշտեյի հետ հանդիպմանն ընդառաջ հարկ ենք համարում անել մի քանի կարևոր դիտարկում։ Մեր հավաքականն այս պահն երկրորդն է ենթախմբում։ Պատմության ընթացքում ընտական շրջափուլում 5-րդ տուրից հետո մենք երբեևէ չենք եղել երկրորդ տեղում և ուղղակի իրավունք չունենք ճանապարհից շեղվելու։ Մեր գլխավոր խնդիրն է երկու օրից լեփ-լեցուն ստադինում կանգել տղերի կողքին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ունեն լայն աջակցության կարիք և յուրաքանչյուր երկրպագուի խնդիրը պետք է լինի առաջ մղել տղաներին։ Կուտակված բացասական էնեգրիան ստիպված ենք լինելու թափել Լիխտենշտեյնի վրա և վերացնել խփած-բաց թողած գնդակների բացասական բալանսը։ Հայաստանի հավաքականին ծաղրող կամ հեգնական արտահայտություններ հնչեցնողները ոչնչով չեն տարբերվում մեր «հարևաններից» և չպետք է լինեն հավաքականի կողքին։ Կապառոսը ունի երկու օր ժամանակ լրացնելու բացերը և հոգեբանական առումով պատրաստելու հավաքականին։

Երևանում 3 գնդակի տարբերությամբ հաղթելը պետք է լինի մեր նվազագույն խնդիրը։ Խմբի մյուս խաղերում երեկ Հյուսիսային Մակեդոնիան հյուրընկլավելիս ոչ-ոքի 2։2 է խաղացել Իսլանդիայի հետ, իսկ Ռումինիան 2։0 հաշվով առավելության հասել Լիխտենշտեյնի նկատմամբ։Այս պահին առաջին տեղում գտնվող Գերմանիան ունի 12, իսկ երկրորդ տեղում գտնվող Հայաստանը՝ 10 միավոր։ Երրորդ տեղում Ռումինիան է 9 միավորով, իսկ 4-րդ հորիզոնականում գտնվող Մակեդոնիան ունի 8 միավոր։ Իսլանդացիները վաստակել են 4 միավոր, իսկ վերջին տեղում գտնվող Լիխտենշտեյնը միավոր չի վաստակել։ Առաջիկա խաղում հաղթելու պարագայում կամրապնդվենք երկրորդ հորիզոնականում և տեսականորեն հնարավոր է նույնիսկ վերադառնանք առաջին հորիզոնական։ Սեպտեմբերի 8-ին Գերմանիան հյուրընկալվելու է Իսլանդիային, իսկ Հյուսիսային Մակեդոնիան սեփական հարկի տակ կմրցի Ռումինիայի հետ։ Ինչ խոսք մրցակիցների հանդիպումները կարևոր են մեզ համար, բայց լուրջ արդյունքի համար առաջնային է կենտրոնանալ սեփական խաղի վրա։ Այս տարվա մարտին անցկացրած փայլուն հանդիպումներից հետո մեր հավաքականում ծագել են խաղային խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Խոսքը հատկապես վերաբերվում է առջևի գծին։

Վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը չի վաստակել ոչ մի անկյունային, ինչը մտահոգիչ է։ Երեկվա խաղում անմխիթար վիճակում էր նաև հենակետային գոտին։ Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը պետք է դառնա հաղթական խաղը վերգտնելու և պայքարը նոր ոգով շարունակելու հնարավորություն։ Գերմանիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է և կարևորագույն հանդիպումներից առաջ անհրաժեշտ է միայն ու միայն առաջ նայել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում