Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Իշխանությունը չի լինում նախկին, քանի դեռ բաց են առանցքային հարցերը

Լուսանկարը՝ SputnikArmenia-ի

Պատերազմի մեջ գտնվող պետության հարավի հետ՝ ռազմավարական նշանակության, աշխարհաքաղաքական նշանակության հարավի հետ կապը ավելի քան քառորդ դար եղել է մեկ ճանապարհի հույսին: Բանն այն է, որ մյուս հնարավոր ճանապարհները պարզապես անցել են գոտիով, որը ցանկացած պահի կարող էր դառնալ ռազմական թեժ գործողությունների թատերաբեմ, ինչպես նաև եղել է բանակցության առարկա և ըստ էության Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճանաչել է այդ առարկայի հանդեպ Ադրբեջանի իրավունքը, ընդ որում մինչ այն սահման, որտեղով արդեն անցնում է հարավի հետ կապող դե ֆակտո միակ ճանապարհը: Տարիներ շարունակ Հայաստանում որևէ մեկը չի մտածել Սյունիքը կոմունիկացիոն այնպիսի հանգույցներով ապահովելու մասին, որոնք Հայաստանի հանրապետությանը կտային այդ գոտում ռազմավարական ճկունության, ռազմա-քաղաքական ճկունության հնարավորություն: Մեղադրա՞նք է դա նախորդ կառավարող համակարգի հասցեին: Իհարկե մեղադրանք է: Նշանակու՞մ է, որ ներկայիս քաղաքական ղեկավարությունը չունի պատասխանատվություն այժմ տեղի ունեցողի համար: Իհարկե չի նշանակում:

Իհարկե այսօր կատարվողի համար պատասխանատվության թիվ մեկ սուբյեկտը այսօր կառավարող մեծամասնությունն է: Դա աքսիոմա է, որից շեղումը ընդհանրապես վտանգավոր է որևէ պարագայում հասարակական զարգացման տեսանկյունից, այլապես ցանկացած իշխանություն կարող է իր օրվա պատասխանատվությունը բարդել երեկվա իշխանության վրա: Բայց, այդ աքսիոմատիկ, սկզբունքային ելակետերից դուրս, հանրությունն իրավիճակը պետք է գնահատի նաև եղած գործոնների և իրողությունների համատեքստում: Եվ այդ պարագայում պարզ է դառնում, որ Հայաստանն այսօր խոշոր հաշվով վճարում է երեկ թույլ տված ռազմավարական բացթողումների, իսկ շատ դեպքերում թերևս հանցավոր բացթողումների համար: Որովհետև, երբ համեմատվում է, թե երեկ կառավարած «էլիտան» ինչպիսի բծախնդրությամբ, ինչպիսի պատասխանատվությամբ և թոռից-թոռ սերնդային ապահովությամբ է կառուցել իր անձնական, ընտանեկան կյանքն ու բարեկեցության ենթակառուցվածքային բազան, ու ինչպիսի աննտարբերությամբ է վերաբերել պետական խնդիրներին, ապա դժվար է այդ իրողությանը տալ ավելի մեղմ գնահատական, քան հանցանքը պետության հանդեպ: Ըստ այդմ, պետք է օրվա իշխանության պատասխանատվությունը չբացառի երեկվա իշխանության պատասխանատվության շեշտադրումը, որպեսզի ոչ միայն հասկանալի լինի պետական անվտանգության խնդիրների կուտակման շղթայական տրամաբանությունը, որպեսզի ոչ միայն որոշ ուժեր չօգտվեն այսօրվա իշխանության պատասխանատվության հանգամանքից և խուսանավեն երեկվա պատասխանատվությունից, այլ նաև ներկայի ու ապագայի որևէ իշխանություն լինի վստահ, որ դառնալով անցյալ, բոլորովին չի կարողանալու խուսանավել իր պատասխանատվությունից և բարդել այն ամեն օրվա իշխանության վրա: Հետևաբար, իշխանությունը չի լինում նախկին, քանի դեռ չի սպառել իր պատասխանատվության վերաբերյալ հանրության բոլոր հարցադրումները, և առավել ևս, քանի դեռ հանրությունն ու պետությունը վճարում են նաև այդ պատասխանատվության դաշտում թույլ տրված առանցքային ու վտանգավոր բացթողումների գինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում