Monday, 15 06 2026
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր

Հրատապ խնդիր․ Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը կարևորագույն մրցավեճերում

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը երեք հանդիպում կանցկացնի։ Սեպտեմբերի 2-ին մերոնք Սկոպիեյում կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց կհյուրընկալվեն աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Սեպտեմբերի 8-ին էլ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կխաղա Լիխտենշտեյնի հետ։ Հիշեցնենք, որ երրորդ տուրից հետ Հայաստանը 9 միավորով գլխավորում է J ենթախումբը։ Առաջիկա հանդիպումներում նույնիսկ 6 միավոր վաստակելու դեպքում Խոակին Կապառոսի թիմը լուրջ նախադրյալ կստեղծի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու։ Մեր հավաքականն արդեն իսկ ապացուցել է, որ կարող է դրական արդյունքի հասնել ցանկացած մրցակցի դեմ խաղում։ Երկրպագուն լիահույս է, որ Հայաստանի հավաքականի հաղթարշավը կշարունակվի նաև սեպտեմբերին։ Այո, հաղթելու համար ունենք բավարար ռեսուրս, բայց․․․։

Մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում մեր գլխավոր թիմը կներկայանա լուրջ կորուստներով։ Որակազրկման պատճառով Սկոպիեյում չեն խաղա կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, ինչպես նաև եզրային կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը։ Վերջին երեք հանդիպումներում այս ֆուտբոլիստները ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ դարձել են գոլի հեղինակ էապես նպաստելով հաղթանակներին։ Նշված ֆուտբոլիստների բացակայությանը զուգահեռ ծագել է ևս մեկ խնդիրը, որն ավելի քան մտահոգիչ է։ Խոսքը հիմնական դարպասապահ Դավիթ Յուրչենյոյի վնասվածքն է։ Մեր հիմնական դարպասապահը ամենայն հավանականությամբ բաց կթողնի առաջիկա հանդիպումները։ Յուրչենկոն բաց է թողել «Ալաշկերտի» վերջին հանդիպումները և դժվար թե մինչև սեպտեմբերի 2-ը վերականգնվի և ֆունկցիոնալ առումով պատրաստ լինի կարևորագույն հանդիպումներին։ Ո՞վ կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասն առաջիկա հանդիպումներին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Երևանի «Փյունիկի» ներկայացուցիչ Ստանիսլավ Բուչնևին հրավիրելու համար։ Այս դարպասապահը հայկական արմատներ ունի և իրավական առումով կարող է խաղալ մեր ազգային թիմում։ «Ազգությամբ հայ է իմ պապիկի մայրը, և ես չէի մտածում, որ հնարավոր է ստանալ Հայաստանի անձնագիր ու իրավունք խաղալու Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ թեմայով խոսակցություն ունեցա «Փյունիկի» տեխնիկական տնօրեն Արտուշ Մկրտչյանի հետ, և նա ասաց, որ դա բավարար հիմք է Հայաստանի հավաքականում խաղալու համար։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել թիմին, միշտ պատրաստ եմ: Յուրաքանչյուր մարդու համար հպարտություն է խաղալ ազգային հավաքականի կազմում: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ ինձ լիարժեք հայ եմ զգում, բայց հայկական արյուն ունեմ և դրանով հպարտանում եմ»,- Vnews-ին տված հարցազրույցում ասել է Բուչնևը։

Վերջինիս հրավիրելու համար անհրաժեշտ է լուծել անձնագրային և փաստաթղթային հարցերը, որոնք ժամանակ են պահանջում։ Այս պահին դեռևս պարզ չէ մինչև Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը ՀՖՖ-ն կկարողանա կարգավորել Բուչնևի փաստաթղթային խնդիրները, թե ոչ։ Այսինքն, ներկայում մեր ազգային թիմն ունի հրատապ խնդիր։ Այս պահին առաջիկա հանդիպումներում մեր ազգային թիմի դարպասը պաշտպանելու միակ թեկնածուն «Ուրարտուի» ներկայացուցիչ Անատոլի Այվազովն է։ Վերջինս բազմիցս է հրավիրվել Հայաստանի ազգային սակայն որևէ պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Ցավոք, բացի Այվազովից Հայաստանի առաջնությունում ելույթ ունեցող որևէ այլ հայ դարպասապահ չկա, որի որակները թույլ են տալիս խաղալ ազգային թիմում։ «Ուրարտու»-ում է խաղում նաև Արսեն Բեգլարյանը, որը բազիցս խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում աչքի ընկնելով բավական թույլ խաղով։

Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի կազմը կհրապարակի վաղը։ Հնարավոր է, որ հենց վաղը որոշակի հստակցություն լինի ծագած խնդիրների լուծման հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում