Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կայացել են։ Հանուն Հանրապետության կուսակցությունը՝ որպես ընտրություններին մասնակցած քաղաքական ուժ, ընտրությունների արդյունքների վերաբերյալ ունենք հիմնավոր քաղաքական ու իրավական վերապահումներ, սակայն Հայաստանի պետական ինստիտուտների շարունակականությունը չպետք է դրվի կասկածի տակ։ Հայաստանի քաղաքացին այս ընտրություններում մերժեց այն քաղաքական առաջարկները, որոնց առանցքում էին նախկին համակարգի վերարտադրման ձգտումը, արտաքին կենտրոններից քաղաքական կախվածությունը, փողի ու վախի մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան օրակարգը ռուսական աշխարհաքաղաքական հաշվարկներին ստորադասելու փորձը։

Սակայն ընտրությունների կայացած լինելը չի փակում դրանց քաղաքական լեգիտիմության հարցը։ Հակառակը՝ այս ընտրությունները բացահայտեցին Հայաստանի ժողովրդավարության ամենավտանգավոր խոցելիությունը․ ընտրակաշառքը այլևս միայն ներքին քրեական երևույթ չէ։ Այն վերածվել է արտաքին ազդեցության, հիբրիդային պատերազմի և Հայաստանի ինքնիշխանության դեմ կիրառվող գործիքի։ Առանձնապես վտանգավոր էր այս ընտրություններում կիրառված նոր մեխանիզմը․ Ռուսաստանի Դաշնությունից կազմակերպված, ուղղորդված, նյութապես շահագրգռված կամ վախի ազդեցության տակ քվեարկության բերված ՀՀ քաղաքացիների ներգրավումը Հայաստանի ընտրական գործընթացում չի կարող համարվել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ազատ և բնական մասնակցություն ընտրություններին։ Խնդիրը Կրեմլից հրահանգավորված այն համակարգն է, որը փորձեց նրանց օգտագործել որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրական գործընթացի վրա ճնշում գործադրելու գործիք՝ վախի, կազմակերպված տեղափոխման և նյութական շահագրգռման մեխանիզմներով։ Սա արդեն ոչ միայն ընտրական, այլև պետական անվտանգության խնդիր է։

Ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները, մեղադրյալների նշանակալի թիվը, ինչպես նաև խորհրդարան անցած և անցողիկ շեմը չհաղթահարած ոչ իշխանական առնվազն երեք քաղաքական ուժերի օգտին ընտրակաշառք բաժանելու արձանագրված փաստերը վկայում են, որ խոսքը մեկ կենտրոնից կազմակերպված և համակարգված քաղաքական մեխանիզմի մասին է։ Այս պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերակատարումը չպետք է սահմանափակվեր ընտրությունների թվաբանական ամփոփմամբ։ ԿԸՀ-ն, որպես ընտրական գործընթացի օրինականության պաշտպանության սահմանադրական մարմին, պարտավոր էր գնահատել ոչ միայն քվեների քանակը, այլև դրանց ձևավորման իրավաչափությունը՝ անդրադառնալով ընտրակաշառքի համակարգային շահառու ուժերի մասնակցության իրավաչափությանը, նրանց ստացած քվեների օրինականությանը և այդ հանգամանքների քաղաքական ու իրավական հետևանքներին։

Ընտրական գործընթացի լեգիտիմությունը չի չափվում միայն քվեաթերթիկների հաշվարկով։ Այն սկսվում է այն հարցից, թե այդ քվեն ձևավորվե՞լ է արդյոք ազատ կամարտահայտությամբ, թե՞ փողի, վախի, կազմակերպված ազդեցության և արտաքին ուղղորդման պայմաններում։ Ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները, մեղադրյալների նշանակալի շրջանակը, ինչպես նաև Ռուսաստանի հովանավորությունը վայելող առնվազն երեք քաղաքական ուժերի օգտին ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր արձանագրված փաստերը վկայում են, որ գործ ունենք ոչ թե առանձին խախտումների, այլ համակարգված քաղաքական մեխանիզմի հետ։ Նման պայմաններում այդ ուժերի օգտին արձանագրված քվեն չի կարող դիտվել որպես ժողովրդի ազատ կամքի անխաթար արտահայտություն․ այն ձեռք է բերում լրջագույն իրավական և քաղաքական խոցելիություն։ Խորհրդարանը չի կարող լիարժեք լեգիտիմ լինել, եթե դրա մի հատվածի քաղաքական ներկայացվածությունը ձևավորվել է ոչ թե քաղաքացու ազատ որոշմամբ, այլ ընտրողի կամքի վրա գործադրված ապօրինի ազդեցությամբ։ Այո, Հայաստանի քաղաքացին թույլ չտվեց, որ երկրի ինքնիշխան, խաղաղությանն ու եվրոպական ապագային միտված ուղեգիծը շեղվի դեպի Ռուսաստանի ազդեցության քաղաքական ուղեծիր։ Միաժամանակ պետք է հստակ արձանագրել՝ նոր խորհրդարանի ընդդիմադիր հատվածի լեգիտիմության վրա ընկած է ընտրակաշառքի, արտաքին ուղղորդման և կազմակերպված ազդեցության ծանր ստվերը։ Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է՝ տեղական գործակալներով, ստվերային փողերով, վախի մեխանիզմներով և ընտրակաշառքի համակարգով։

Սա լրջագույն սպառնալիք է Հայաստանի համար․ խաղաղության գործընթացի, TRIPP-ի և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման և ԵՄ անդամակցության հեռանկարի, Հայաստանի երկաթուղային համակարգը ռուսական կոնցեսիոն կախվածությունից ազատելու օրակարգի, նոր մոդուլային ատոմային էլեկտրակայանի կառուցման, էներգետիկ անվտանգության և աղբյուրների դիվերսիֆիկացման համար։ Սպառնալիք է ռուսական գազային, էներգետիկ և ենթակառուցվածքային կախվածությունը նվազեցնելու, Հայաստանի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցությունը վերանայելու, Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու, շուկաների դիվերսիֆիկացման և Հայաստանի տնտեսական ինքնուրույնությունը մեծացնելու քաղաքականության համար։ Սպառնալիք է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայությունը վերանայելու և այն Հայաստանի տարածքից դուրս բերելու օրակարգային հարցի, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից ռուսական սահմանապահ ու ուժային ներկայությունը դուրս բերելու, Հայաստանի սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական պետական մարմիններին վերադարձնելու հրամայականի համար։

Սպառնալիք է Հայաստանի պաշտպանության համակարգի անկախության, բանակի արդիականացման, անվտանգության արևմտյան գործընկերությունների խորացման, արտաքին քաղաքական սուբյեկտայնության, ինքնիշխան որոշումների և ռազմավարական ընտրության ազատության համար։ Սպառնալիք է այն ամբողջ օրակարգի համար, որով Հայաստանը պետք է դուրս գա ռուսական ազդեցության փակ շրջանից և դառնա անվտանգ, ինքնիշխան, եվրոպական ու ժամանակակից պետություն։ Հետևաբար հունիսի 7-ի ընտրությունները պետք է գնահատել ոչ թե որպես իշխանության և ընդդիմության սովորական մրցակցություն, այլ որպես Հայաստանի ինքնիշխանության, խաղաղության և եվրոպական ապագայի ռազմավարական ընտրության շուրջ քաղաքակրթական բախում։ Այդ բախման մեջ ժողովուրդը պահեց պետության ինքնիշխան ուղեգիծը, սակայն ընտրակաշառքի, արտաքին միջամտության, դրսից ուղղորդված քվեի, ռուսական աննախադեպ ապատեղեկատվության և ճնշումների ծավալները ծանր լեգիտիմության խնդիր են ստեղծել այն ուժերի համար, որոնք քաղաքական ներկայացվածություն են ապահովել ոչ թե ազատ ու արդար մրցակցության, այլ Հայաստանի ինքնիշխան ընտրական գործընթացի դեմ կիրառված ապօրինի գործիքակազմի միջոցով։ Այդ ուժերը Հայաստանի պետական օրակարգի այլընտրանքը չեն․ դրանք այդ օրակարգի դեմ գործող քաղաքական գործիքներ են։ Պահանջում ենք, որ ընտրակաշառքի համակարգային գործերով ներգրավված քաղաքական ուժերի նկատմամբ կիրառվեն ոչ միայն քրեական, այլև քաղաքական և իրավական հետևանքներ՝ ընդհուպ դրանց գործունեության կասեցում։

Քաղաքական ուժը, որը մասնակցել է ընտրակաշառքի կազմակերպմանը, ֆինանսավորմանը, բաշխմանը կամ դրանից քաղաքականապես օգտվել է, չի կարող հավակնել ժողովրդի ներկայացուցչի կարգավիճակին։ Այդ ուժերի ղեկավարները, թեկնածուները և կազմակերպիչները պետք է զրկվեն ընտրովի պաշտոնների հավակնելու հնարավորությունից՝ ինչպես այս ընտրական գործընթացի, այնպես էլ հետագա ընտրությունների համար։ Ընտրակաշառքի այս լայնամասշտաբ ծավալները բավարար հիմք են ոչ միայն անհատ կատարողներին, այլև այդ մեխանիզմներից շահած կուսակցություններին և դաշինքներին քաղաքական պատասխանատվության ենթարկելու համար։ Եթե քաղաքական ուժը գործում է ապօրինի ֆինանսավորման, արտաքին ուղղորդման, ընտրակաշառքի և օտար ազդեցության մեխանիզմներով, այն այլևս քաղաքական կուսակցություն չէ ժողովրդավարական իմաստով․ այն դառնում է Հայաստանի ինքնիշխանության դեմ աշխատող ազդեցության խողովակ։

Պետությունը պարտավոր է բացահայտել այդ ուժերի ֆինանսավորման աղբյուրները, կապերը օտար կենտրոնների, ռուսական ազդեցության ցանցերի և հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև փակել այն բոլոր քաղաքական և իրավական բացերը, որոնց միջոցով Հայաստանի ընտրական համակարգը դարձվում է արտաքին միջամտության գործիք։ Հայաստանի քաղաքական դաշտում չեն կարող օրինական կարգավիճակ ունենալ ուժեր, որոնք ընտրական մրցակցության անվան տակ սպասարկում են օտար պետության շահը, ներսից քայքայում են հանրային վստահությունը և ընտրակաշառքի միջոցով կեղծում ժողովրդի ազատ կամքը։ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է պաշտպանել ոչ թե ընտրությունների չեղարկման վտանգավոր և պետականորեն անպատասխանատու կարգախոսներով, այլ ընտրական համակարգը կաշառքից, վախից, ապօրինի ֆինանսավորումից և օտարերկրյա միջամտությունից հետևողականորեն մաքրելով։

Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին պաշտպանեց պետության ինքնիշխան, խաղաղությանն ու եվրոպական ապագային միտված ուղեգիծը։ Հիմա պետության պարտքն է պաշտպանել այդ ընտրությունը՝ քաղաքական դաշտը մաքրելով Մոսկվայից սնվող փողային ցանցերից, վախի մեխանիզմներից, ապատեղեկատվական ազդեցություններից և օտարերկրյա պատվեր սպասարկող ուժերից։ Ընտրակաշառքը պարզապես ընտրական խախտում չէ։ Այն հարձակում է Հանրապետության սահմանադրական հիմքերի, քաղաքացու ազատ կամքի և ժողովրդական իշխանության սկզբունքի վրա։ Իսկ երբ ընտրակաշառքը կազմակերպվում, ֆինանսավորվում կամ խրախուսվում է օտար կենտրոններից, այն դառնում է ոչ միայն քրեական հանցագործություն, այլև ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք։ Հայաստանի ապագան պետք է որոշի Հայաստանի քաղաքացին՝ ազատ կամքով, ոչ թե քրեաօլիգարխիայի փողերով, պետությունից թալանված միջոցներով, Մոսկվայի ֆինանսավորմամբ և Պուտինի ազդեցության տակ գործող ուժերով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում