Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան 100 մլն եվրո հրատապ ֆինանսական օգնություն է տրամադրում միջազգային կազմակերպություններին, որոնք կօժանդակեն աֆղան փախստականներին հարևան երկրներում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ Բեռլինը նաև բանակցություններ է սկսել Աֆղանստանի հարևան պետությունների հետ, որպեսզի Գերմանիա ուղևորվելու հիմք ունեցող աֆղանները գերմանական դեսպանատներ դիմելու հնարավորություն ունենան։ «Ես արդեն զրուցել եմ Ուզբեկստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Հնդկաստանի գործընկերների հետ»,-ասել է Մաասը։