Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվածների թիվը հասել է 1600-ի:
Դատարանի առաջ արդեն կանգնել են 800 ձերբակալվածներ, որոնցից 1/5-ի տարիքը չի գերազանցում 18-ը:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ, չնայած փողոցներում հարաբերական հանգստությանը, ոստիկանությունը շարունակելու է արտակարգ ռեժիմով հերթապահություն իրականացնել:
Հիշեցնենք, որ Լոնդոնում մեկ շաբաթ առաջ սկսված անկարգությունները տարածվել էին ամբողջ երկրով մեկ:
Այրվել և թալանվել են բազմաթիվ խանութներ:
Անկարգությունների մասնակիցների ձերբակալությունները շարունակվում են:
Նախօրեին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ իրենք բոլորին դեմքով ճանաչում են, և մեղավորները վաղ թե ուշ կկանգնեն արդարադատության առջև:









































