Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։

ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, տուրբինային արտադրամասում, ծանոթացել է ՀԱԷԿ-ի հիմնական տեխնիկական հատկանիշներին և սարքավորումներին, եղել է էներգաբլոկի կառավարման վահանակում, որտեղ ծանոթացել է ՀԱԷԿ-ի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերին, հետևել է անձնակազմի աշխատանքին։

ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի մեքենասրահում նախարար Գնել Սանոսյանին մասնավորապես ներկայացվել են ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021, 141 օր տևողությամբ) աշխատանքների ընթացքը, հիմնանորոգվող և նորացվող համակարգերն ու սարքավորումները։

ՏԿԵ նախարարն այնուհետև հանդիպել է ՀԱԷԿ-ի ղեկավար աշխատակազմի հետ։ Կայանի աշխատակիցներին բարդ և պատասխանատու աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով՝ նախարար Սանոսյանը կարևորել է ՀԱԷԿ-ում առկա լուրջ մասնագիտական ներուժն ու կարողությունները և համոզմունք է հայտնել, որ ատոմակայանի արդիականացման նպատակով կատարվող վերանորոգումների
այս կարևոր փուլում յուրաքանչյուր աշխատակից ջանք չի խնայի աշխատանքները պատշաճ իրականացնելու և նախատեսված ժամկետներում ավարտելու համար։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով նախարար Սանոսյանին կատարած այցի համար, վստահեցրել է, որ ատոմակայանի արհեստավարժ մասնագետները նախատեսված ժամանակին և
արդյունավետ կիրականացնեն իրենց առջև դրված կարևոր խնդիրները։

Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը, հանրապետության համար կարևորագույն ռազմավարական հիմնարկ և տնտեսության քարշիչ ուժը լինելով, մեծ դեր ունի նաև Արմավիրի մարզի աշխատանքային զբաղվածության ապահովման առումով։ Այցի ավարտին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ընդգծելով ոլորտի ինստիտուցիոնալ հիշողության շարունակականությանկարևորությունը, ՀԱԷԿ-ի փորձառու մասնագետներին հորդորել է իրենց երկարամյա աշխատանքի արդյունքում կուտակած գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ գործընկերներին։ «Մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, և յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»,- հավելել է Գնել Սանոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում