«Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է աֆղանական զարգացումների ֆոնին․ դա լուրջ մարտահրավեր է»,-նշում է արևելագետ Հայկ Քոչարյանը։ Ասում է՝ այդ զարգացումները պետք է հաշվի առնվեն, քանի որ կարող են անվտանգային, միգրացիոն խնդիրներ առաջացնել, բայց Հայաստանն այսօր ավելի կարևոր հարցեր ունի, որի ուղղությամբ պետք է նայի, ընդգծում է արևելագետը։









































