«Թալիբան» արմատական շարժումը, որն օգոստոսի 15-ին գրավել Է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, մտադիր չԷ կազմել կոալիցիոն կառավարություն: Այդ մասին բրիտանական The Times թերթին հայտարարել Է թալիբների մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
«Մենք պատերազմ ենք մղել ոչ այն բանի համար, որպեսզի որեւեիցե մեի հետ բաժանենք իշխանությունը»,- մեջբերում Է հրատարակությունը «Թալիբան» շարժման՝ անունը չհայտնած մասնակցի խոսքը: Ըստ նրա՝ թալիբները չեն պլանավորում ժամանակավոր կառավարության կազմում ներառել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ կհամաձայնվեն սոսկ «լիակտարար իշխանության»:
«Թալիբան» շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































