ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին ամոթով հրաժարական տալ՝ Աֆղանստանում իրադարձությունների նման շրջադարձ թույլ տալու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում տեղի ունեցողը, որտեղ «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, կդառնա ԱՄՆ-ի պատմության մեծագույն պարտություններից մեկը։ Նրա խոսքով՝ այն, ինչ Բայդենն արեց Աֆղանստանի հետ, «լեգենդար» է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին թալիբները հայտարարել էին Աֆղանստանի ողջ տարածքում վերահսկողություն սահմանելու մասին: