Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է «Ձեռքն աչքերով» նարկոկարտելի հավանական առաջնորդին: Ինչպես հայտնում են իշխանությունները` նա խոստովանել է, որ կապ ունի 600 մարդու սպանության հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` 36-ամյա Օսկար Օսվալդո Գարսիա Մոնտոյան ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է գիշերը մայրաքաղաք Մեխիկոյում:
«Ձեռքն աչքերով» նարկոկարտելը հայտնի է իր դաժանությամբ: Իրենց զոհերից շատերին նարկոկարտելի անդամները գլխատում էին և գլուխները գցում Մեխիկոյի շրջակայքում` բնակչությանը ահ ու սարսափի մեջ պահելով:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի`մեծությամբ երրորդ քաղաք Մոնտերեյում երկու միմյանց հետ չկապված դեպքեր էին տեղի ունեցել, որոնց արդյունքում սպանվել էր 10 երիտասարդ։ Նրանցից երկուսը գլխատվել էին:









































