Monday, 29 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս

Նախ պետք է պայմաններ ստեղծել, հետո ավտոներկրողներին վերջնաժամկետ տալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 28-ից ուժի մեջ է մտել ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշումը, որի արդյունքում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։ ՊԵԿ-ն զգուշացնում է՝ Ֆիզիկական անձանց համար բացասական ֆինանսական հետևանքները կանխելու նպատակով՝ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցները անհրաժեշտ է մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ՝ խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

Ավտոներկրող Դավիթ Գասպարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման վերջնաժամկետներ սահմանելուց առաջ նախ պայմաններ պետք է ստեղծվեն այդ մեքենաները Հայաստանի տարածից հանելու համար։ Մասնավորապես ճանապարհները բացվեն։ «Եթե մարդը ավտոմեքենա է բերել, որ տանի ՌԴ, իսկ դեպի ՌԴ ցամաքային ճանապարհը փակ է, ինչպե՞ս պետք է այդ ավտոմեքենան արտահանի։ Իսկ եթե իրենք պայմանները կստեղծեն, ճանապարհները կբացեն, ապա ոչ մի խնդիր չկա։ Թող պայմանները ստեղծվեն ու սեպտեմբերի 30-ից սկսեն տուգանել։ Իսկ եթե պայմաններ չեն ստեղծվել, մարդը օբյեկտիվ խոչընդոտներով պայմանավորված չի կարող այդ մեքենան երկրից հանել, կարծում եմ աբսուրդ է ներկորղներին տուգանել»,-ասաց Գասպարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում այդքան շատ չեն նման մեքենաները։ Նախկինում Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան տանում էին այն մեքենաները, որոնք որ հաշվառված էին Հայաստանում՝ մաքսազերծվել ու պետհամարանիշ էին ստացել։ Իսկ չմաքսազերծվածները, որոնք ժամանակին ներկրվել են արտահանելու նպատակով, շատ չեն, բայց դա, մեր զրուցակցի խոսքով, ոչինչ չի նշանակում.«Եթե անգամ մեկ նման մեքենա կա, ապա պայմանները պետք է արդար լինեն սեփականատիրոջ համար։ Նրան պետք է հնարավորություն տրվի, պայմաններ ստեղծվեն նրա համար։ Հիմա ես ինչքան գիտեմ միայն Վրաստանի հետ է ճանապարհը բաց, բայց Վրաստանից մնացած ԵԱՏՄ երկրներ ճանապարհը փակ է, ՌԴ ճանապարհը փակ է։ Մարդը ո՞նց արտահանի իր մեքենան»,-ասաց Գասպարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ավտոներկրման ոլորտում հիմա շատ քիչ մարդ է մնացել։ Մի քանի ներկրողներ կան, ովքեր հիմնականում ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից 3-5 տարեկան մեքենաներ են ձեռք բերում.«Բայց դա 2018-2019 թվականի բումը չէ և դժվար էլ այդ վիճակը երբևէ լինի։ Այս գործի մեջ մտած մարդիկ շատ մեծ վնասներ կրեցին և Կորոնավիրուսի պատճառով, և պատերազմի պատճառով։ Մարդիկ իրենց բնակարանները գրավ էին դրել՝ ակնկալիքով, որ 2020 թվականին մեքենա կվաճառեն ու համ իրենց վարկը փակեն, համ իրենց ընտանիքը կպահեն, բայց նրանք մեծ կորուստներ կրեցին։ Կորոնավիրուսը սկսվեց, սահմանները փակվեցին, առևտուր չեղավ, մարդիկ ստիպված էժան ծախեցին իրեց ապրանքը, որ գոնե վարկերից պրծնեն ու մեծ վնասներ կրեցին։ Կարծում եմ, որ այս ոլորտը այլևս երբեք Հայաստանում նախկինի պես չի լինի»,-եզրափակեց Դավիթ Գասպարյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում