Օգոստոսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի մոտից, գողության փորձ կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Կարեն Կ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, մի նորակառույց շենքի տարածքից նա փորձել է գաղտնի հափշտակել ամրաններ: Գողությունը նկատվել է ընկերության պահակի կողմից և ծագած վիճաբանության ժամանակ Կարեն Կ.-ն բռունցքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել պահակին:
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:









































