Շվեյցարիայում կառուցվել է աշխարհի ամենաթանկ տունը, այն արժե 7.5 միլիարդ դոլար: Տան սեփականատիրոջ անունն ու տան գտնվելու վայրը անվտանգության նկատառումներով գաղտնի է պահվում:
Տունը մոխրագույն գույնով է ներկված, այն ունի 8 սենյակ և 4 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ:
Ինչպես տեղեկացնում է MIGnews.com-ը, տան կառուցման ժամանակ օգտագործվել է 200 տոննա ոսկի։
Տան հատակը երկնաքարից է պատրաստված, իսկ կտուրը պարունակում է դինոզավրի ոսկրեր:









































