Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի «Ֆեհերվար» – «Արարատ» հանդիպումը կսպասարկի Մոլդովայի մրցավարական բրիգադը:
Հանդիպման մրցավարն է Իոն Օրլիկը, նրա օգնականներն են Վասիլի Երմիսկինն ու Դմիտրի Չոբանուն:
Չորրորդ մրցավարն է Գենադի Սիդենկոն:
🏟️ «Ֆեհերվար» – «Արարատ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Հունգարիայում՝ Սեկեշֆեհերվար քաղաքի «Արենա Շոշտո» մարզադաշտում: