Saturday, 06 06 2026
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Կարևոր հայտարարություն Արցախից. խորհրդարանը պետք է սկսի իր օրինակով

Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որով անընդունելի են համարում հասարակության մեջ թշնամանքի տարածումն ու նաև ասում են. «Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև»: Ամբողջ հարցն այն է, որ այդ սեպ խրելու վտանգ պարունակող հայտարարության հեղինակներից են նաև Արցախի խորհրդարանի որոշ պատգամավորներ, որոնք ներկայացնում են Արդարություն անունը կրող կուսակցությունը: Այդ կուսակցությունը խորհրդարանի ընտրությանն առաջնորդում էր Վիտալի Բալասանյանը, որը սակայն հիմա փորձում է այսպես ասած տարածություն պահել, հաշվի առնելով իր կարգավիճակը՝ Արցախի ԱԽ քարտուղար: Բայց, չի կարող գործիչը, որ կուսակցությանն առաջնորդում էր խորհրդարան, ընտրությունից հետո չունենալ այդ կուսակցության վարքագծի հանդեպ որևէ պատասխանատվություն: Այդպիսով, Արրցախի խորհրդարանի հայտարարությունը գործնական հուն տեղափոխելու համար առաջին հերթին թերևս պետք է հանրությանը ներկայանալ սեփական օրինակով, բացառելով Հայաստան-Արցախ սեպ խրող որևէ հայտարարություն: Միաժամանակ ակնառու է նաև, որ դրանով զբաղված են Արցախի նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, որոնք չափազանց վատ բառամթերքով վերաբերմունք ու գնահատական են արտահայտում Հայաստանի քաղաքացիների կատարած ընտրությանը, փորձելով Արցախից քաղաքական «թիկունքային» աջակցություն ապահովել Հայաստանի նախկին կառավարող համակարգը ներկայացնող իրենց գործընկերների համար: Այստեղից էլ իհարկե այդ շրջանակներն իրենց հերթին «յուղ են լցնում կրակին», տարածելով Արցախի վերաբերյալ կեղծ տեղեկություններ, օրինակ իբրև թե արցախցիների հեռախոսահամարներին ադրբեջանցիների զանգերի և բնակարանները վաճառելու առաջարկների մասին:

Այդ ամենը սակայն՝ Հայաստան-Արցախ բաժանարար գծերի վրա քաղաքական խաղերը, ոչ միայն նոր չեն, այլ ունեն բավականին հին արմատներ: Հայաստանում իշխանության եկած ծագումով արցախցի բարձրաստիճան պաշտոնյաները հանրությունից իշխանություն ու ռեսուրս յուրացնելու քաղաքականությունը փորձեցին քողարկել զանազան տեխնոլոգիաներով, այդ թվում և այն, որ արցախցիներին փորձեցին ներշնչել, թե Հայաստանում իրենց հանդեպ բացասական վերաբերմունք կա ոչ թե այն պատճառով, որ ընտրություն են կեղծում և պետությունը փոխարինում կոռուպցիայով, այլ որովհետև իրենց «օտար» են ընկալում, հայաստանցի չեն ընկալում, այլ ընկալում են արցախցի: Այդ վտանգավոր քարոզչությունն իրականացվում էր իհարկե ոչ պաշտոնապես, տարաբնույթ «էմիսարների» միջոցով, որոնք իրենց գործին են նաև այժմ, փորձելով արցախցիներին հակադրել Հայաստանի հանրապետության ավելի քան 650 հազար այն քաղաքացիներին, որոնք թույլ չեն տվել նախկին համակարգի վերադարձ և ձայն են տվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին: Անել դա, հակադրել արցախցիներին ու ՀՀ այդ քաղաքացիներին, նշանակում է ոչ թե սեպ խրել Հայաստան-Արցախ տիրույթում, այլ ուղղակի քանդել Հայաստանն էլ, Արցախն էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում