Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը խոստացել է հրաժարական տալ, եթե խորհրդարանը երկու օրինագիծ ընդունի` վերականգնվող էներգիայի աղբյուրների և պետական պարտատոմսերի մասին,- հայտնում է «Կիոդոն»: Այդ հայտարարությունը նա արել է խորհրդարանի նիստի ժամանակ:
Պարտատոմսերի մասին օրենքը առավել կարևոր է, քանզի նախատեսվում է դրանց հաշվին ֆինանսավորել 2011 թ. պետական ծախսերի 40 տոկոսը` մոտ 480 միլիարդ դոլարի չափով: Վարչապետի գնահատականով՝ միայն «Ֆուկուսիմա»-ի հետևանքների հաղթահարումը կարժենա մոտավորապես 250 միլիարդ ԱՄՆ դոլար:
Կանի, որի վարկանիշը ռեկորդային ցածր՝ 18 տոկոս է, առավել հավանական փոխարինողը ներկայիս ֆինանսների նախարար Յոսիհիկո Նոդան է: Նա կարող է դառնալ վերջին 6 տարվա մեջ հինգերորդ վարչապետը:









































