«Միջազգային ԶԼՄ-ների և դիտորդների դերը այս ընտրություններում կարող է վճռորոշ լինել»,-նման տեսակետ է հայտնում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը։ Անդրադառնալով դատարանների գործունեությանը՝ նկատում է՝ իրավական որոշակիության սկզբունք են խաթարում որոշ դատավորներ, որոնք նույն դեպքով տարբեր վճիռներ են կայացնում։ Որպես օրինակ է բերում վարչական դատարանի կողմից Միհրան Պողոսյանի և Տիգրան Արզաքանցյանի գործով որոշումները․ մի դեպքում դատարանը թույլատրում է որպես թեկնածու մասնակցել ընտրությանը, մյուս դեպքում՝ մերժում։